«Հրապարակ». Յուրի Վարդանյանը Վրաստանը լքել դեռ չի պատրաստվում. իսկ Սերգեյ Մինասյա՞նը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատրաստվո՞ւմ եք լքել Վրաստանը` հարցրինք Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին, ե՞րբ կգա նոր դեսպան Սերգեյ Մինասյանը: «Վրաստանը լքել դեռ չեմ պատրաստվում, սեպտեմբերի երրորդ տասնօրյակում Վրաստան է ժամանելու Հայաստանի ԱԺ բավականին ներկայացուցչական պատվիրակությունը` Արա Բաբլոյանի գլխավորությամբ, այդ այցն ենք նախապատրաստում:
Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ոչինչ չեմ կարող ասել»:
Բոլոր դեպքերում, կթողնե՞ք Ձեր պոստը: «Չի բացառվում, սակայն ժամկետների մասին որեւէ բան ասել չեմ կարող»: Պոստը թողնելուց հետո կգնաք Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ կմնաք Հայաստանում:
Հիշեցնենք, որ հայտնի ծանրորդն ԱՄՆ-ից Հայաստան էր եկել Ս․ Սարգսյանի հրավերով եւ տեւական ժամանակ նրա խորհրդականն էր: «Կգնամ ԱՄՆ` առողջական խնդիրներով, հետո հետ կգամ Հայաստան»,- ասաց Յուրի Վարդանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է