Նեյմարի տրանսֆերն ամեն ինչ փոխեց. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ եթե մանկունիացիներիը Լուկակուին ձեռք բերեին Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխությունից հետո, ապա բելգիացու տրանսֆերային արժեքը կհասներ 150 մլն ֆունտի:
Անգլիական ակումբը Լուկակուին ձեռք է բերել Նեյմարի տեղափոխությունից մի քանի օր առաջ՝ 75 մլն ֆունտով:
«Մենք խելացի վարվեցինք: Հասկանում էինք, որ կարող է ինչ-որ բան պատահել, որը վերջնականապես կփոխի շուկան: Նեյմարի տրանսֆերի վաճառքից հետո ամեն ինչ փոխվեց: Գների տեսանկյունից՝ փոխվեց դեպի վատը: Կարծում եմ, որ օգոստոսի 31-ին Լուկակուի տրանսֆերային արժեքը կդառնար 150 մլն ֆունտ, Մատիչինը՝ 60-70 մլն: Նեյմարն ամեն ինչ փոխեց:
Իսկ եթե ռեկորդը նախկինի պես պատկաներ Պոգբային (105 մլն եվրո), ապա «Լիվերպուլ»-ը Կոուտինյոին կվաճառեր 101 մլն ֆունտով», — Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Times-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը