«Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին 

«Նարեկացի» արվեստի միությունը մեծ շուքով նշեց իր 13-րդ տարեդարձը

Միությունը, չընդհատելով յուրաքանչյուր տարին հայ մեծանուն արվեստագետներից մեկին նվիրելու ավանդույթը, այս տարին նվիրել էր հայ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանին: 

Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը, ով ներկայումս Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, ինչպես նաև «Բելֆրի» սիմֆոնիկ նվագախմբի և Լոս Անջելեսի հայ համայնքի երգչախմբի երաժշտական մասով տնօրենը:

Երեկոն սկսեց տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Խաչատուր Ավետիսյանի մեկը մյուսի հետևից հնչող դյութիչ մեղեդիները տարածվել էին ողջ դահլիճով:

Նույնիսկ ոտքի վրա կանգնած հանդիսատեսը մինչև միջոցառման ավարտը մեծ հիացմունքով վայելեց Խաչատուր Ավետիսյանի անզուգական ստեղծագործությունները, իսկ կոմպոզիտորի որդու ելույթն աննկարագրելի ոգևորությամբ և ցնծությամբ ընդունվեց:
Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով ելույթ ունեցան ծրագրի ղեկավար և մենակատար Լուսինե Ազարյանը (սոպրանո), մենակատար Պողոս Եղիազարը (տենոր), մենակատար Սմբատ Խալաթյանը (ժողովրդական երգիչ), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան), «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» ազգային նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար`Հովիկ Սահակյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան): 

Միջոցառման վերջում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Միքայել Ավետիսյանին և «Փարոս» կամերային երգչախմբի անդամ պարոն Կարապետյանին (Խաչատուր Ավետիսյանի մասին լույս ընծայված բրոշուրում զետեղված նկարների մեջ, որտեղ պատկերված են հայտնի կոմպոզիտորներ, կա նաև պարոն Կարապետյանը) շնորհեց յուրահատուկ նվեր-պարգև՝ միության խորհրդանշանով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը։ 

-    Այս նվերով մենք ձեզ ենք տալիս «Հայ մշակույթի դեսպան» լինելու կոչումը, քանի որ դուք այն մարդկանցից եք, ովքեր հայ ազգի պատիվը բարձր են պահում ամբողջ աշխարհում: 

Վստահ եմ, որ այսօր Խաչատուր Ավետիսյանի հոգին մեզ հետ էր և իր որդու միջոցով ներկայացրեց հայ երաժշտության մաքուր և անզուգական մեղեդիները: Ոչ միայն ինձ, այլ նաև շատերիդ համար էր այսօր յուրահատուկ և խորհրդանշական երեկո …

Աստծո կամքով կարողացանք Հայաստան հրավիրել Միքայելին և այս երեկոն կազմակերպել,- նշեց Նարեկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան ողջ անձնակազմին, «Փարոս» կամերային երգչախմբին, Սմբատ Խալաթյանին՝ միության կողքին լինելու համար:

Թեև համերգը ավարտվել էր, բայց հանդիսատեսի ծափահարությունները չէին դադարում:

-    Շնորհակալություն ձեզ, հարգելի՛ հանդիսատեսներ, որ այսօր այստեղ եք, ու դահլիճը լեփ-լեցուն է: Շնորհակալություն «Նարեկացի» արվեստի միությանը, որ այսօր այստեղ եմ և, որ առիթ ունեցա աշխատել նման երիտասարդ, բայց պրոֆեսիոնալ երաժիշտների հետ: Հեռվից հետևում եմ միության աշխատանքներին և հիանում ձեր գործով: Շնորհակալություն՝ նման պատվի և հաճույքի արժանացնելու համար: Ես շարունակ պետք է պահպանեմ կապը այս միության հետ…, -իր ելույթում ընդգծեց Միքայել Ավետիսյանը:

Երեկոյին ներկա էին դեսպաններ, հայ անվանի արվեստագետներ, մտավորականներ՝ կոմպոզիտոր, երգիչ,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ Անժելա Աթաբեկյանը, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը, դիրիժոր, խմբավար և մանկավարժ Տիգրան Հեքեքյանը, գրականագետ, թարգմանիչ, ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քեսայանը, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանը, ազգագրագետ և բանագետ Արուսյակ Սահակյանը, մեծանուն բանաստեղծ, Խաչատուր Ավետիսյանի  «Օրատորիա»-յի խոսքերի հեղինակ Լյուդվիգ Դուրյանի ընտանիքի անդամները և ուրիշներ:

«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է կատարել հայ ազգային մշակույթի հարատև առաջընթացին նպաստելու վեհ առաքելությունը՝ շարունակելով կյանքի կոչել  բազմաթիվ  մշակութային  նախագծեր և ծրագրեր… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Ամենադիտված