Գազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա է Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը Թանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետք Տեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում Մահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրը Զանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկ Ալեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է Մոսկվային Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվի Հրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում է 

Սերժ Սարգսյանն` «Ազգային համաձայնության» վարչապե՞տ

Վերլուծական
«Ազգային համաձայնության» համակարգ Հայաստանում նոր է ձևավորվում: Դա Սերժ Սարգսյանի՝ այսպես կոչված, նոր քաղաքական հայտն է, գաղափարախոսությունը: Սարգսյանի համակարգը բավականին ճկուն և նվազ գաղափարայնացված է և, ըստ էության, ոչ թե աշխարհին հակադրվող կոնտր համակարգ է, այլ մի գործիք, որը պետք է մի քանի նախագծերով, օրինակ՝ «Ազգ-բանակ»՝ լեգիտիմություն հաղորդի Սերժ Սարգսյանի նոր իշխանությանը: Ընդ որում՝ Սարգսյանն ակնհայտորեն օգտվում է հայաստանյան քաղաքական դաշտում իրական ընդդիմության բացակայությունից:
 
Ինչ խոսք, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան հազիվ թե հնարավոր լինի անցկացնել «Ազգային համաձայնության» տեղ: Սերժ Սարգսյանն այս պահին խնդիր ունի ցույց տալու, որ այդ ազգային համաձայնության կառավարությունը բնավ էլ միայն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն, այլ այն իր մեջ կարող է ներառել քաղաքական ուժերի շատ ավելի լայն սպեկտր: Նախագահը ձգտում է ապացուցել, որ իր վերահսկողության տակ կարող է պահել նաև ընդդիմությանը:
 
Այդ նպատակով նախագահը «Ազգային համաձայնության» կառավարության մեջ ամեն կերպ փորձելու է ներառել Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքը: Օրինակ՝ փոխվարչապետներից մեկի պաշտոնը 2018-ից հետո կարող է վստահվել հենց այս ուժին: Սակայն այստեղ էլ ի հայտ է գալիս քաղաքական ամբիցիաների բախման խնդիրը՝ Գագիկ Ծառուկյանը դժվար թե համակերպվի երկրորդ ջութակի դերի հետ և նախագահի այս ծրագիրը՝ առնվազն «Ծառուկյան» դաշինքի մասով՝ դժվար կլինի իրագործել: Խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժը՝ ԵԼՔ-ը նույնպես չի տեղավորվում նախագահի «Ազգային համաձայնության» կառավարություն կոչվող պրոյեկտում, թեկուզ միայն այն պատճառով, որ արտաքին քաղաքական հարցերում խոր տարաձայնություններ ունեն, ամեն դեպքում՝ դաշինքի կուսակցություններից «Հանրապետություն»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը դեմ են Եվրասիական տնտեսական միությանը և հակված են եվրաինտեգրմանը, իսկ ներքաղաքական խմորումներում ԵԼՔ-ը զբաղված է վարչապետ Կարեն Կարապետյանին սիրաշահելով՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթացում գլխավոր խաղադրույքը կատարելով հենց վերջինիս վրա:
 
Ստացվում է, որ խորհրդարանում առկա ընդդիմադիր ուժերը ինչ-ինչ պատճառներով չեն տեղավորվում Սարգսյանի «Ազգային համաձայնության» կառավարության պրոյեկտում: Ներքաղաքական ընթացիկ իրավիճակը կարելի է թերեւս բնորոշել «որոշակի անորոշություն» բառակապակցությամբ: Ընդդիմադիր դաշտը Հայաստանում, փաստորեն, անկարող է առայժմ որևէ մրցունակ մոդել հակադրել այն մոդելին, որ արդեն տասնամյակ է, ինչ հանրությանը պարտադրում է իշխող համակարգը: Հենց այստեղ է, որ կարող է ի հայտ գալ արտախորհրդարանական ընդդիմության պահանջը, որը, ի դեպ՝ արդեն իսկ ձևավորված է հանրության լայն շերտերի կողմից: Հետևաբար, «Ազգային համաձայնության» կառավարությանը իրապես ազգային դիմագիծ հաղորդելու համար, Սերժ Սարգսյանը կամա թե ակամա՝ ստիպված կլինի համագործակցել հենց այդ ուժերի հետ: ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ 2018-ից հետո շարունակվելու է կոալիցիոն կառավարության գործունեությունը: Ձևաչափը կպահպանվի, սակայն հարց է՝ արդյոք ՀՀԿ կպահպանի՞ կոալիցիայի ներկայիս կազմը, հաշվի առնելով հենց «Ազգային համաձայնության»՝ կառավարության տեսլականը: Չի կարելի բացառել, որ հենց արտախորհրդարանական ուժերը, եթե վերջիններս իհարկե ձևավորվեն, հետագայում մաս կկազմեն նոր կոալիցիոն «Ազգային համաձայնության» կառավարությանը, դրանով իսկ լեգիտիմություն հաղորդելով վերջինիս: Այսպես թե այնպես՝ կառավարման նոր համակարգում Սերժ Սարգսյանն իր անձնական ազդեցությունը կարող է պահել իշխանության ապակենտրոնացման և ուժի տարբեր կենտրոններ ձևավորելու ճանապարհով: Այդ բարդ համակարգում նա կատարելու է կայունության երաշխավորի և արբիտրի անփոխարինելի դերը:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառովՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրՍերբիայում աշակերտը կրակել է դպրոցի ուսուցչի վրա։Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տունԿալիֆոռնիայում ձերբակալել են հեղափոխության կոչեր արած և ոստիկաններին սպառնացած տղամարդուՆիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-իՉենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ ԽաչատրյանԵՄ-ում պարարտանյութ արտադրողները գնաճի պատճառով փակում են գործարանները Կինը ծեծել է ամուսնուն, ապա հրկիզել․ Դասվարը քաշքշել է աշակերտին՝ պատռել հագուստըԻնդոնեզիայում քաղցրավենիքի գործարանի հրդեհը 26 մարդու կյանք է խլելՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Արծաթե բադ ու խեցգետին․ Մորգանի ապուրամանը կարող է վաճառվել գրեթե 8 միլիոն դոլարովՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորումԵվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալԻրանում երգչուհին առանց հիջաբի ելույթ ունենալու համար մտրակի 74 հարվածի է ենթարկվելԵրևանի «Հաղթանակ» զբոսայգում տղամարդու մարմին են գտելԻրանում առանց հիջաբի երգելու համար երգչուհուն մտրակի 74 հարված են հասցրել
Ամենադիտված