Սահակաշվիլիի խրտվիլակն այրել են
Այլ
Ուկրաինայի Լվով քաղաքում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի վերադարձի դեմ, ակցիայի մասնակիցները հրկիզել են Սահակաշվիլիի ծղոտե խրտվիլակը, հայտնում է ZAXID.NET պարբերականը։ «Սեպտեմբերի 6-ին Շուկա հրապարակում, քաղաքապետարանի պատերի առջև անցկացվել է բողոքի ակցիա Միխայիլ Սահակաշվիլիի Ուկրաինա վերադարձի դեմ։ Ակցիային մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում․․․ Կարճատեւ ակցիայի վերջում մասնակիցները այրել են նրա ծղոտե խրտվիլակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Լրատվամիջոցի տվյալներով, ակցիայի կազմակերպիչը «Հասարակ մարդկանց պաշտպանություն» ՀԿ-ն է եղել։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը