«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերությունները սառն են․ Ալիկ Սարգսյան
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը նոյեմբերի 5-ին Արտաշատում սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ կրկին գործուղվելու է մարզ՝ զբաղվելու ՀՀԿ-ի քարոզչությամբ և մարզում ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդմամբ:
«Վաղվանից լինելու եմ Արտաշատում: Վերանայելու խնդիրներ ունենք կուսակցության աշխատանքների հետ կապված»,- երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ թեկնածուի ընտրության հարցում կուսակցությունում դեռևս ոչ մի քննարկում չի ընթացել:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերություններին՝ Սարգսյանը նշեց, որ հարաբերությունները ոչ թե լարված են, այլ սառը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը