Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն 

Հայուհու և թուրքի կիսատ սիրո մասին ֆիլմը, գոնե հասկացե՞լ եք՝ ինչ ասելիք ունի (տեսանյութ)

Բլոգոսֆերա

Աննա Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Թուրքիայում ֆիլմ են նկարել հայուհու և թուրք երիտասարդի կիսատ սիրո պատմության մասին, որը երեկ մեծ էկրաններ է բարձրացել: «Կարծում եմ՝ ֆիլմը կստիպի հուզվել թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Իսկ եթե այս երկու երկրների ներկայացուցիների մոտ միևնույն տեսարանը կարող է հուզմունք առաջացնել, ուրեմն՝ դեռևս երջանիկ ապագայի հույս ունենք»,- հայկական կայքերից մեկին տված հարցազրույցում նշել է ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած, Հայաստանի համար անհայտ հայազգի դերասանուհի Իսկուհի Բալջյանը, ով ասում է, որ ամբողջ դերասանական կազմի մեջ ազգությամբ հայ միայն ինքն է եղել:

Նորմալ է, արվեստը սահմաններ ու ազգություն չի ճանաչում, ու եթե հայ աղջիկը նկարվել է թուրքական ֆիլմում, դրա մեջ ողբերգական բան չկա: Այլ է խնդիրը, երբ ֆիլմը քաղաքական ենթատեքստ ունի, որի վրա 21-ամյա դերասանուհին, համոզված եմ, չի էլ սևեռվել: Իսկ ենթատեքստը հետևյալն է. դե, լավ էլի, այ հայեր, հերիքա ցեղասպանության ճանաչում պահանջեք, ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ կոտորած, էս ո՞ր դարնա, մոռացե՛ք, եկեք լինենք բարեկամներ, բա ափսոս չի՞ էս ջահելների սերը: Թող հայի ու թուրքի սենց սիրուն սիրո պատմություններն էլ շատանան, ու հայ աղջիկները շարունակեն թուրքի համար առողջ ու լավ գենետիկայով երեխաներ ունենալ (սա շատ հստակ երևում է ֆիլմի թրեյլերներից ու համացանցում հայտնված հատվածներից):

Ու հիմա հայկական մամուլում այս ֆիլմին են անդրադառնում, դե իսկ մի քանի դեռահաս, Մարիամ Մելիքյանի ֆանատկաներ էլ քոմենթներ են գրում, որ հրաշալի զույգ են աղջիկն ու տղան, ախր ինչի՞ պիտի նրանք միասին չլինեն ինչ-որ մի «ԵՂԵՌԻ» պատճառով, չէ՞ որ կյանքը շարունակվում է: Ու ցավալին այն է, որ այսպես մտածողների թիվն արդեն շատացել է: Շատացել են թուրքական սերիալներ նայող ու այդ մասին սիրով ստատուսներ գրողները, թուրքական սերիալներից պլագիատ անող հայկական սերիալ ստեղծողները, թուրքական հագուստ կրողները, Թուրքիայում հանգստացողները, թուրքերի ականջին հաճելի երգեր երգողները... Ու մինչ մեր ազգը զբաղված է այս ամենով, թուրքը շատ հանգիստ իր ֆիլմի սաունդթրեքը հայկական դուդուկի նվագն է դարձնում, հային ներկայացնում է վայրագ ու հիշաչար, թուրքին՝ բաց ու աշխարհիկ, հայ աղջկան՝ կամակոր ու ծնողներին հակառակվող, թուրք տղային՝ պատվախնդիր ու ասպետ…

Ինչ ասես… Շարունակե՛ք նույն տեմպերով քարոզել թուրքական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, դուք ճիշտ ուղու վրա եք, եթե, իհարկե, նպատակ ունեք մոտ ապագայում հաճախակի մասնակցելու թուրք տղայի ու հայ աղջկա հարսանիքների:

Դե իսկ հայ դերասանուհուն էլ չէր խանգարի, որ հարցազրույցներ տալիս ամբողջ հայ հանրության անունից ենթադրություններ չանի, քանի որ Հայաստանում չի ապրում ու չգիտի՝ իրականում ինչ ապրումներ ունի հայը՝ ցեղասպանության թեմայի հետ կապված»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենադիտված