Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Հեռուստաեթերի մաքրման խնդրանքով մտավորականները դիմում են Սերժ Սարգսյանին

Հեռուստատեսություն

Մի քանի երիտասարդական կազմակերպություններ, մշակույթի և գիտության ներկայացուցիչներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով հայաստանյան հեռուստանկերությունների եթերը լցրած սերիալների և հասարակության վրա նրանց բացասական ազդեցության վրա։

«Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա՝ ակնկալելով Ձեր գործուն միջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:

Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած' «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:

Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում սերիալների դեմ, ցավոք, հասարակությունը հեռուստաընկերությունների այդ հակահասարակական գործունեության վրա ազդելու լծակներ չունի: Հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության վրա գործնականորեն չազդեց նույնիսկ մոտ երեք տարի առաջ Ձեր հանձնարարությունը, համաձայն որի' Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը պետք է առաջարկեր ձևաչափ, որը քաղաքացիական և հասարակական կառույցներին հնարավորություն կտար ներազդելու հեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակության վրա:

ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22 հոդվածով («Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը») արգելվում է բռնության և դաժանության քարոզ կամ պաշտամունք պարունակող հաղորդումների, էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակումը:

Սակայն իրականում տեսականորեն անսխալ այս օրենքը չի ապահովում ոլորտի կարգավորումը, քանի որ մի կողմից' օրենքը չի կիրառվում, մյուս կողից' գործնականում չկան այն գիտավերլուծական մեխանիզմները, որոնք կտան արգելվող բովանդակության սահմանման, որոշման չափանիշները (օրինակ' անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա բացասական ազդեցություն) և որոնց համաձայն կիրականացվեն հեռուստատեսային բովանդակության, հատկապես' հեռուստասերիալների բովանդակության բարեփոխումները: Բացի այդ, վարչական օրենսգրքում բացակայում են հեռուստատեսության կողմից խախտումների կատարման դեպքում պատժամիջոցների կիրառման վերաբերյալ դրույթները (վարչական օրենսգրքում առկա են միայն գովազդին վերաբերող խախտումների մասին դրույթներ): Ստացվում է, որ հեռուստաընկերությունները կարող են խախտել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, և շատ դեպքերում նրանց պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ:
Իրավիճակից դուրս գալու ելքերից են.
1. Օրենքով սահմանել հստակ չափորոշիչներ, ինչպես նաև վարչական օրենսգրքում ավելացնել օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների մասին դրույթը:
2. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» շրջանակներում ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերի բովանդակային հետազոտություններով և կանխատեսումներով: Աշխատանքային խմբում անհրաժեշտ է ներգրավվել ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվող սոցիոլոգների, հոգեբանների, ազգագրագետների և ոլորտի հետ կապ ունեցող այլ մասնագետների, ովքեր հեռուստաեթերի ամենօրյա գիտական ուսումնասիրություններ կանեն ու «անվնաս հեռուստաարտադրանք» ստեղծելու վերաբերյալ լուծումներ կառաջարկեն «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին»:
3. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» պարտավորեցնել, որպիսի ամեն ամիս կազմակերպի հանրային քննարկումներ, որոնց շրջանակներում վերջինս հանդես կգա նախորդ ամսվա վերաբերյալ հաշվետվությամբ:
4. Քանի որ օրենքի խախտումների վերահսկողությունը դրված է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» վրա, համապատասխան պայմաններ ստեղծել և աջակցել, որ այն պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները:
Պարոն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը և վերջնական քայքայմանն իր բոլոր' սոցիալ-մշակութային, քաղաքական և տնտեսական հետևանքներով:
ՀԳ. Կից ուղարկում ենք ՀՀ գիտական ամսագրերից մեկում հրապարակված հեռուստասերիալների բացասական ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն («21-րդ ԴԱՐ», N 5, 2011 թ.) և մեկ գիտական մենագրություն այդ թեմայով.

http://noravank.am/upload/pdf/05.Vahram%20Miraqyan_21_dar_05_2011.pdf

http://www.scribd.com/doc/83318951/

Երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ
ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի Երիտասարդության հանձնաժողով
«Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY) հ/կ
«Անկախության սերունդ» հ/կ
‎«Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնություն
«Բնապահպան տնտեսագետների երիտասարդական կազմակերպություն»
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողական ձայն» ծրագիր
‎«Ալավերդու Երիտասարդների Միասնություն» ՀԿ
Հայ մշակույթի և գիտության ներկայացուցիչներ
Սոս Սարգսյան, դերասան
Արևշատ Ավագյան, ակադեմիկոս
Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
Լևոն Շիրինյան, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Արտակ Մովսիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սամվել Շահինյան, ճարտարապետական գիտությունների դոկտոր
Վահան Ստեփանյան, ռեժիսոր («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
Արմեն Վաթյան, սցենարիստ («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
Խաչատուր Գասպարյան, Երևանի Պետական Բժշկական Հալամսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ
Արթուր Շահնազարյան, կոմիտասագետ
Հովհաննես Գրիգորյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն
Վաչագան Վահրադյան, կենսաբանական գիտ. թեկնածու
Կոմիտաս Վարդապետ Հովնանյան
Արտավազդ Եղոյան, լրագրող
Ցոլակ Գալստյան, «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար
Գագիկ Գինոսյան, մշակույթի վաստակավոր գործիչ
Մենուա Սողոմոնյան, պատմական գիտությունների թեկնածու
Գասպար Կարապետյան, Եվրոպայի Հայոց դատի փոխատենապետ
Արծրուն Պեպանյան, լրագրող
Արթուր Էբար, ռեժիսոր
Վահան Տեր-Ղազարյան, գրողների միության անդամ
Դավիթ Ամալյան, երգիչ
Արամ Թերզյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող
Տիգրան Քոչարյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ
Մկրտիչ Մկրտչյան, երգիչ
Նարեկ Գալստյան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արսեն Գրիգորյան (Մրո), երգիչ
Քրիստինե Կոստիկյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Հովհաննես Խորիկյան, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու
Անուշ Թամրազյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
Արամ Գասպարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
Վահե Սարգսյան, պատմական գիտութունների թեկնածու
Դավիթ Ջամալյան, հոգեբանության գիտությունների թեկնածու, դոցենտ
Էդվարդ Զորիկյան, երգահան
Վախթանգ Հարությունյան, երգահան
Լիլիթ Հարությունյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Մհեր Բաղդասարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
Տարոն Տոնոյան, «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն
Նարինե Թուխիկյան, Հ. Թումանյանի Երևանի թանգարանի տնօրեն
Սահակ Սահակյան, երգիչ
Ստեփան Ոսկանյան, դեկան «Հայբուսակ» համալսարանում
Ալվինա Աղաբաբյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի վարիչ
Կարեն Բալայան, “Կիլիկիա” նավի նավապետ, “Այաս” ծովային հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Ժասմեն Ասրյան, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված