Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս 

Ինչո՞ւ ԵՄ-ը չի շտապում օգնել Փաշինյանին

Վերլուծական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ գործընկերներից մեկի հետ ԵՄ կողմից տրվող աջակցության մասին խոսակցությունը: Ըստ էության, վարչապետը ԵՄ պաշտոնյաներին տարակուսանք է հայտնել, որ չնայած Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարին՝ ֆինանսական աջակցությունը մեր երկրին՝ չի ավելանում: Եվ այս հարցում վարչապետը եվրոպացի գործընկերներից ավելի լուրջ վերաբերմունք է պահանջում ժողովրդավարական Հայաստանի նկատմամբ:
 
Թե՛ հարևան Վրաստանում, թե՛ Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխություններից հետո ԵՄ-ն շտապել է օգնության ձեռք մեկնել այս երկրներին: Ընդ որում՝ այս հարցում թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ը անչափ առատաձեռն են գտնվել՝ Վրաստանում 45 միլիոն դոլարի երեք տրանշ իրականացնելով: Առաջին ֆինանսական օժանդակությունը տրամադրվել էր անգամ մինչ նախկին իշխանության հետ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված օլիգարխների կալանավորումը և տնտեսական լուրջ բարեփոխումները: Երրորդ տրանշը, որն իրենից ներկայացնում է մակրոտնտեսական աջակցության փաթեթ, Վրաստանը ստացավ այս տարվա մարտ ամսին:
 
Ուկրաինայում իրավիճակը փոքր-ինչ այլ էր. այստեղ նոր իշխանությունը ֆինանսավորվեց առավելապես Ռուսաստանի հետ կապերը խզելու և արևմուտքի ծիրը անցնելու համար, մինչդեռ օլիգարխների և կոռուպցիոներների դեմ պայքարը դանդաղ էր ընթանում, արդյունքում նրանցից շատերը նույնիսկ սերտաճեցին նոր իշխանություններին: Դա չի վրիպել Արևմուտքի և հատկապես ԵՄ ուշադրությունից, և այսօր Ուկրաինայից պահանջում են առավել անզիջում պայքար մղել կոռուպցիոն միջավայրի վերացման համար: Ուկրաինայի նոր իշխանություններն էլ՝ Պյոտր Պորոշենկոյի իշխանության գալուց անմիջապես հետո արժանացան ֆինանսական օգնության, այդ թվում՝ պատերազմական ծախսերը փակելու նպատակով: ԵՄ առաջին տրանշը կազմում էր 37 միլիոն եվրո, իսկ 2014 թվականից ի վեր Ուկրաինան Եվրոպական միությունից ստացել է ավելի քան 12 միլիարդ եվրո:
 
Արդեն պարզ է, որ ԵՄ-ն Հայաստանին հատկացվելիք աջակցության ծավալը չի ավելացնելու և պահպանելու է այն դեռևս 2018 թվականի փետրվարին հայտարարված 160 մլն եվրոյի շրջանակներում։ Ի դեպ, ընդամենը վերջերս Եվրամիության հանձնաժողովը նոր երկարաժամկետ բյուջեի նախագծով որոշել է այսուհետև առանձին ֆինանսական օգնություն չհատկացնել ԵՄ անդամության թեկնածու ամեն երկրի համար: Ինչպես երևում է՝ ԵՄ-ն չի ցանկանում բացառություն անել անգամ ժողովրդավարության ուղին բռնած և թավշյա հեղափոխության փորձն ունեցող Հայաստանի համար: Ո՞րն է պատճառը, և արդյո՞ք Փաշինյանի հավելյալ օժանդակության պահանջները հիմնավորված են:
 
Նախևառաջ՝ Հայաստանը Վրաստանից և Ուկրաինայից այս իրավիճակում տարբերվում է առաջին հերթին արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին ամենաբարձր մակարդակում արված հայտարարություններով: Ի տարբերություն Թբիլիսիի և Կիևի, պաշտոնական Երևանը չի պատրաստվում կտրուկ փոխել արտաքին քաղաքական ուղեծիրը, ասել է թե՝ մաս կազմել եվրո-ատլանտյան ընտանիքին: Այս դեպքում՝ ո՞րն է ԵՄ մոտիվացիան ԵՄ երկրների հարկատուների գումարները շռայլել մի երկրի կառավարությանը, որը հայտարարում է, որ չի պատրաստվում դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց: Իրականում, ԵՄ ֆինանսական օժանդակության հիմքում ոչ թե և ոչ միայն ժողովրդավարության տարածման սկզբունքն է, այլ առաջին հերթին աշխարհաքաղաքական շահը, որին այս պահին Հայաստանը չի ծառայում: Սա, անշուշտ, դրական է մեր սուբյեկտայնության ընդգծման տեսանկյունից, միևնույն ժամանակ, կարող է սթափեցնող ազդեցություն ունենալ հատկապես այն շրջանակների համար, որոնք պնդում էին, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո եվրոպական գրանտների կամ ֆինանսական օգնության գետեր են հոսելու: Ի դեպ, անգամ կառավարության ժամանակավոր լինելը չի կարող որոշիչ դեր խաղալ ԵՄ կողմից նման կոշտ դիրքորոշման համար: Թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում իրավիճակը նույնն է. իշխանափոխությունից հետո այդ երկրներում ևս սպասվում էին, և այնուհետև անցկացվեցին արտահերթ ընտրություններ, սակայն այդ, այսպես կոչված, անկայունության կամ անհայտության կարճ ժամանակահատվածը ԵՄ համար ձեռքերը լվանալու կամ սպասողական դիրք գրավելու պատճառ չհանդիսացավ:
 
Հայաստանի նոր իշխանությունները պետք է ավելի սթափ գնահատեն իրավիճակը և հասկանան, որ Սաշիկ Սարգսյանին կամ հայտնի օլիգարխներին ԱԱԾ կողմից տանել-բերելու օպերացիան այնքան էլ տպավորիչ չէ միջազգային դոնոր կազմակերպությունների համար: Նրանք ոչ թե տեսարաններ են ցանկանում, այլ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն, և քանի դեռ այն իրատեսական չէ՝ իրատեսական չեն նաև մեր սպասումներն այդ նույն եվրոպական դոնոր կազմակերպություններից:
 
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՀայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում
Ամենադիտված