Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս 

Ստվերային պրոցեսները եռում են

Վերլուծական

Հայաստանի քաղաքական ուժերն աննախադեպ ակտիվ կոնսուլտացիաների մեջ են։ Դա հուշում է ե՛ւ քաղաքական իրավիճակը, ե՛ւ դրա մասին ստացվող տեղեկությունները։

Քաղաքական մթնոլորտը բարենպաստ է ընտրություններին մասնակցելու համար

 Մեկ տարվանից էլ կարճ ժամանակահատվածում մեր երկրում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու առավել քան բարենպաստ պայմաններ կան կուսակցությունների համար։ 2017-ի խորհրդարանական ընտրություններին շատ քիչ կուսակցություններ մասնակցեցին։ Պատճառը պարզ էր. կար քարացած, լճացած քաղաքական իրավիճակ, որում ընտրություններում հաջողություն արձանագրելու երկու հիմնական ուղի էր նշմարվում՝ պետության ղեկավարի հետ ստվերային պայմանավորվածությամբ «դաբրո» կորզելն ու ընտրակաշառքի միջոցով քվեներ ստանալը։ Այսօր իրավիճակը միանգամայն այլ է։ Դաբրոների քաղաքականությունը մերժվել է, եւ պարարտ հող է ստեղծվել, որ բոլոր կամեցողները հավասար պայմաններով դուրս գան ընտրապայքարի։ Հնարավորությունների առումով, իրավիճակը մոտ է 1995-ի իրավիճակին։ Ստեղծված իրավիճակում նույնիսկ զարմանալի էլ չի լինի, եթե ՀՀԿ-ն ընդհանրապես չմասնակցի ընտրություններին։ Համենայն դեպս, Երեւանի ավագանու՝ ՀՀԿ խմբակցության անդամներից մեկն արդեն իսկ բարձրաձայնեց, որ ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելն առնվազն անիմաստ է։

ՔՊ-ն խնդր չունի, առայժմ՝ ԲՀԿ-ն էլ

 Առկա իրողության վերլուծությունը կուսակցություններին բերում է այն համոզման, որ խորհրդարանական ընտրություններում շատ մեծ տոկոս կստանա այն քաղաքական ուժը, որի ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը՝ կլինի դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թե կուսակցություների «Ելք» կամ մեկ այլ դաշինք։ Առավել արդյունավետ կլինի կառավարող թիմի համար, եթե ընտրական թերթիկներում քաղաքական թիմը նշվի «Փաշինյան դաշինք» անունով։ Բարձր են գնահատվում նաեւ ԲՀԿ-ի հնարավորությունները։ Որքան էլ փորձ արվի օրենսդրորեն սահմանափակել բարեգործությունը նախընտրական շրջանում, Ծառուկյանի կողմից տարիներ շարունակ այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք է տարվել, եւ հատկապես Երեւանից հեռու բնակավայրերի ընտրողները որոշակիորեն պատրաստ են քվեարկել նրա կողմից ղեկավարվող ցուցակի օգտին։

Մյուս քաղաքական ուժերի հնարավորությունները

Եթե հիշատակված երկու ուժն ունեն պոտենցիալ ընտրողների մեծ քանակ, համենայն դեպս, մնացած ընտրազանգվածի համար հանգիստ կարող են պայքարել բոլոր կամեցողները՝ թե՛ հայտնի կուսակցություններ, թե՛ նորերը, որ աշնանը մեկը մյուսի հետեւից ի հայտ կգան։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է երկրորդ «լավությունն անել» քաղաքական դաշտին, եթե ինչ-ինչ պրոցեսների արդյունքում (իրավապահ համակարգի, մաքսային, հարկային մարմինների մասնակցությամբ կամ այլ եղանակով) կարողանա անհնար դարձնել Ծառուկյանի մասնակցությունն ընտրություններին։ Նման մտադրություն հաստատ կա։ Չէ՞ որ, երբ ասվում է, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից անջատ լինի, չի կարող դա վերաբերվել միայն հանրապետականներին։ Ծառուկյանին ընտրություններից դուրս թողնելը միանագամից երկու խնդիր կլուծի՝ գրեթե կբացառվի ընտրակաշառքը եւ այլ կուսակցությունների հնարավորություններն էլ կմեծանան։ Իսկ ո՞ր ուժերն ի՞նչ հավակնություններ կարող են ունենալ։ Դաշնակցությունն, ինչպես միշտ, հավակնություններ կունենա եւ, ըստ ամենայնի, անցողիկ նվազագույն շեմը կհաղթահարի։ Սա յուրօրինակ կուսակցություն է, որ ունի աշխարհասփյուռ կառույցներ եւ միշտ էլ կա անհրաժեշտություն, որ պառլամենոտւմ ներկայացված լինի։ Մեզ հասնող տեղեկությունները վկայում են, որ այս պահին ստվերային խորհրդակցությունների մեջ են բազմաթիվ կուսակցություններ եւ շատ կուսակցություններից ավելի կշիռ ունեցող անհատներ։ Ընդ որում, կոնսուլտացիաներն այդ՝ հաճախ խաչաձեւ են անցնում՝ նույն քաղաքական ուժը հանդիպումներ է ունենում կուսակցությունների մի խմբի հետ, հետո՝ մեկ այլ։

Կուսակցությունները փնտրտուքի մեջ են։ Նախկին ՕՐՕ դաշինքի կուսակցություններն այլեւս միասնական թիմ չեն, բայց յուրաքանչյուրը ճշգրտում է ընտրությանն իր հնարավոր մասնակցության ձեւաչափը։ Րաֆֆի Հովհաննիսյանն, օրինակ, դեմ չէ այսօրվա կառավարող կուսակցության հետ գործակցելուն, ինչն ակնհայտորեն նույն կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի սրտով չէ։ Օսկանյանը ճշտելիք ունի Ռոբերտ Քոչարյանի հետ մտերմություն պահպանող այլ գործիչների հետ։ Այս եռյակն առայժմ համեմատաբար պասիվ է ներգրավված անդրկուլիսյան քննարկումներում։ Առավել ակտիվ են ՀԱԿ-ը, Հրանտ Բագրատյանի «Ազատություն»-ը, ԱԻՄ-ը, Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի»-ն։ Նշված ուժերը մտածում են լայն նախընտրական դաշինք ստեղծելու մասին՝ մի կողմ դնելով գաղափարական տարաձայնությունները։ Այս ուժերը կարող են գործակցել ե՛ւ Արարատ Զուրաբյանի ՀՀՇ-ի հետ, ե՛ւ «Ազատ դեմոկրատներ»-ի։   Փնտրտուքների մեջ են «Օրինաց երկիր»-ը, Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը։ Կան ֆինանսական լուրջ ռեսուրսների տիրապետող անհատներ, որոնց իրենց կողմն են ձգտում գրավել հիշատակված կուսակցություններից շատերը։ Խոսքն առաջին հերթին Խաչատուր Սուքիասյանի մասին է, որն, ըստ տեղեկությունների, համարում է, որ ինքն առավել լուրջ եւ էական դերակատարման է արժանի Հայաստանի Հանրապետությունում։

Նորահայտ կուսակցությունների հնարավորությունները

Հանրությանը հայտնի ուժերի այս թվարկմամբ, սակայն, նախընտրական խճանկարը չի ամբողջանում։ Հաստատապես ասպարեզ են իջնելու նոր ուժեր, որոնցում կան շատ առողջ մտածելակերպով գործիչներ։ Նորերի համար նոր Հայաստանում բարենպաստ պայմաններ են։ Նախկին բիրտ մեթոդներով չի փակվի սրանց ճանապարհը, այլ հնարավորություն կտրվի կայանալու, ներկայանալու։ Թե որքանով կհաջողեն՝ արդեն կոնկրետ այդ ուժերից է կախված։ Սակայն, կարծում ենք, նախեւառաջ նորահայտ կուսակցությունները պետք է հստակ ասելիք ունենան, հստակ ծրագիր եւ հստակ մոտեցում բոլոր կարեւոր հարցերում՝ սկսած արտաքին քաղաքական կողմնորոշումից մինչեւ արժեհամակարգային խնդիրներ՝ լիբերալիզմ, պահպանողականություն, սոցիալիզմ, ազգայնականություն։ Եթե հստակ ձեւակերպված օրակարգ ունենան եւ ճիշտ աշխատեն իրենց պոտենցիալ ընտրողը համարվող թիրախային խմբերի հետ, ապա նոր ուժերն ակնհայտ առավելություն ունեն՝ նրանք չեն վարկաբեկվել որեւէ գործընթացում։

Այսպիսով՝  իբրեւ ամփոփում նշենք, որ փորձառու եւ նորահայտ կուսակցությունների համար խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձ կարող է համարվել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունը, որը հակառակ շրջանառվող լուրերի, չի կարող անցկացվել խորհրդարանական ընտրության հետ միաժամանակ։ Օրենսդրությունը ջանացել է այդ մասին։ Ե՛վ Ընտրական օրենսգրքում, ե՛ւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ամրագրված է, որ եթե նույնիսկ ԱԺ եւ ավագանու ընտրությունների ժամկետներն ինչ-որ հրաշքով համընկնեն, ապա ավագանու ընտրությունը մեկ շաբաթով հետաձգվում է։

Վարդան Վարդանյան       

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՀայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում
Ամենադիտված