Առյուծը, Ցուլը, Խոյը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի համար Ռեբեկա Գրինսպանը կարող է դառնալ առաջին կինը, որը կգլխավորի ՄԱԿ-ը Նոան գոլառատ խաղում հաղթեց Շիրակին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին Բժիշկը զգուշացրել է շոգի վտանգավոր ազդեցության մասին Ուղևորը վնասել է վթարային ելքը և փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ չվերթի ընթացքում Axios․ Թրամփը հրաժարվել է Իրանի հասցեին նոր սպառնալիքներից և հայտարարել խաղադրույքը տնտեսական ճնշման վրա դնելու մասին Մեծ Բրիտանիայում տարվա ընթացքում շոգ օրերի ռեկորդային թիվ է գրանցվել Ռուսաստանն ու Սիրիան ռազմական բազաները վերածում են համատեղ ուսումնական կենտրոնների Չինական էլեկտրամոբիլները զբաղեցրել են Արևմտյան Եվրոպայի շուկայի ռեկորդային 14,2%-ը Եգիպտոսը կոչ է արել Գազայից ամբողջովին դուրս բերել Իսրայելի զորքերը և բացել անկլավը՝ օգնության անխափան մատակարարման համար Իրանի գերագույն առաջնորդն ԻՀՊԿ նախկին հրամանատարին նշանակել է այն պաշտոնում, որը զբաղեցնում էր զոհված Ալի Լարիջանին 

Հիասքանչ Ծալկան ու նրա հետաքրքիր բնակիչները (լուսանկարներ, տեսանյութ)

Վրաստան

Վրաստանի ճանապարհներից մեկն էլ տանում է Ջավախք՝ Ծալկայի շրջան, որն իր մեջ ներառում է մի շարք գյուղեր (Բուռնաշեթ, Այազմա, Դարագյուղ, Ղուշչի, Նարդևան, Ղզլքիլիսա, Աշխալա, Օզնի, Խաչգյուղ, Դաշբաշ և այլն), որոնք բնակեցված են հիմնականում հայերով: Բարձրադիր սարերից իջնելիս աչքերի առաջ հառնում է գեղեցիկ մի տեսարան՝ անտառների ու սարերի մեջ ծվարած փոքրիկ գյուղեր, որոնք, վերևից նայելիս՝ թվում է, թե ձեռքից ափի մեջ կտեղավորվեն: Իսկ ահա ուշ երեկոյան այստեղից իջնելիս տեսարանն ավելի պատկերավոր է դառնում. բարձունքից նայելիս գյուղերի տներից երևացող լույսերը աստղազարդ երկինք են հիշեցնում:

Վերջին տվյալներով՝ բնակչության քանակը 18,9 հազար է եղել:  Համեմատելով 20 տարի առաջվա հետ, արձանագրում ենք՝ բնակչությունն, ինչ խոսք, ակնհայտորեն նվազել է, պատճառն էլ միանշանակ է՝ լավ կյանքից չէ: Այս բնակավայրը դարերի պատմություն ունի: Ծալկան հիմնադրել են էրզրումի վիլայեթից գաղթած հայերը, 1829-1830 թվականներին կոչվել է Բարմաքսըզ, 1936 թվականին դարձել է շրջկենտրոն և վերանվանվել Ծալկա։ 

Հյուրընկալ և հետաքրքրասեր մարդիկ են ծալկեցիները: Գյուղում հայտնված նոր մարդկանց միանգամից նկատում են, տնտղում, հարցուփորձ անում՝ ո՞վ ես, ո՞ւմ զավակն ես, ի՞նչն է քեզ բերել այստեղ: Այնուհետև անպայման տուն են հրավիրում, գյուղի բարիքներից հյուրասիրում, մի բան էլ «հետդ դնում»: Գյուղացիները բարեկամական կապերով կապված են իրար: Հետո պարզում են, որ քեզ էլ են հեռու-մոտիկ բարեկամ, բայց անգամ այս հանգամանքը հաշվի չառնելով՝ խոսք են գցում «էս լավ աղջկան» իրենց տղայի հետ «պսակելու» մասին:

Պարտադիր հարցնում են` «Հավանեցի՞ր մեր գեղը», «Կապրեի՞ր մեր քով», «Սենց մաքուր օդ էլ ուրդե՞ղ կա» «Սենց սիրուն բնություն տեսե՞լ էիր»: Հետաքրքիր մարդիկ են ծալկեցիները: Սարեցի լինելով պայմանավորված՝ փոքր-ինչ կոպիտ են, բայց, միևնույն ժամանակ` չափից շատ ջերմ ու անմիջական:

Ծալկայում հաց ու պանիրն էլ այնքան համով է ուտվում, որ ոչնչով չի զիջում գառան խաշլամային: Հա, ի դեպ, գառան խաշլամայից լավ բան մեկ էլ Փարվանայից բռնած թարմ «ալա ձուկն ու ռաբուշկան» է:

Իսկապես, բնակավայրն առանձնանում է գեղեցիկ բնությամբ. սարերի վրա՝ հինավուրց վանքեր, ժայռակերտ ձորեր, գետեր, լճեր, մի խոսքով՝ իսկական դրախտ՝ լավ ժամանակ անցկացնելու համար: Պետք է առանձնացնել Դաշբաշի ձորը, որը հիասքանչ վայր է զբոսաշրջիկների համար: Փոքրիկ եկեղեցու կողքից իջնող երկար ու փորձություններով լի ճանապարհը հաղթահարելուց հետո մի անկրկնելի պատկեր է բացվում աչքերիդ առաջ. բարձունքից թափվող ջուր, կանաչապատ տարածքի մեջ ձոր, մի խոսքով՝ աներևակայելի տեսարան: 

Բուռնաշեթցի տարեցները ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ափսոսանքով պատմում էին՝ բնակչությունը բռնել է արտագաղթի ճանապարհը, գյուղերը գնալով դատարկվում են. «Երիտասարդությունը չի ուզում մնալ այստեղ, ձգտում է մեկնել արտերկիր. աշխատանք չկա, պայմաններն էլ բարվոք չեն»,- ասում են նրանք՝ ընդգծելով, որ կան նաև այնպիսիք, ովքեր որոշել են մնալ և ծաղկեցնել գյուղերը:

Գյուղացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ, հողագործությամբ՝ տնկել, հնձել, մշակել, ապա վայելել բերքն ու բարիքը: Օրը սկսվում է առավոտ կանուխ. անասուններին ճանապարհելուց հետո զբաղվում են հողագործությամբ, տնային աշխատանքներով՝ լավաշ թխել, պանիր «շինել» և այլն:

Արդեն երեկոյան, ավարտելով գործը՝ առօրյա հոգսերից թոթափվելու համար դուրս են գալիս՝ շփվելու միմյանց հետ: Գյուղի տարբեր հատվածներում «մայլեցիներով» խումբ-խումբ հավաքված՝ «խոսք-խորաթա» են անում դեսից- դենից: 

Գյուղում կյանքը եռում է հատկապես գարնանից մինչև աշուն, ձմեռը համարվում է հանգստի շրջան. գյուղի տղամարդիկ հիմնականում մեկնում են արտերկիր՝ աշխատանքի, իսկ կանայք՝ անտրտունջ սպասում նրանց: Առօրյա միապաղաղ կյանքը փոքր-ինչ հետաքրքրացնում են տարբեր գյուղերում տարվա ընթացքում նշվող ավանդական տոները: Օրինակ՝ սեպտեմբերի 2-ին, Այազմա գյուղում աշուղական երգի տոն է լինում՝ նվիրված այս գյուղի ծնունդ, աշուղական երգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը:

Ծալկեցիները ևս անմասն չեն մնացել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից. հարցնում են՝ «լա՞վ է լինելու», ժպտում եմ՝ փորձելով չհիասթափեցնել՝ դրական պատասխան եմ տալիս: Բուռնաշեթցի Վեներա տատը մեծ հույսեր է կապում մեր նոր իշխանությունների հետ. «Հույս ունենք՝ մեզ էլ մարդատեղ կդնեն, կյանքներս կբարելավվի, մարդիկ չեն թողնի գնան: Աղջիկներս ամուսնացել են, գնացել են արտերկրում ապրելու, աշխատելու, մենակ եմ մնացել: Հույս ունենք աշխատատեղեր, մանկապարտեզներ, ժամանցի վայրեր կբացվեն, մարդիկ չեն թողնի իրենց բնակավայրը»,- թաց աչքերով ասում է Վեներա տատը: 

Նշենք, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերևս միակն էր, ով չանտեսեց նախկին իշխանություների կողմից «մոռացված ջավախահայերին»: Հեղափոխությունից հետո Փաշինյանն իր Վրաստան այցի շրջանակներում կանգ առավ նաև Ծալկայում: Այցը մեկնարկեց Այազմա գյուղից: Փաշինյանը բնակչությանը հավաստիացրեց, որ հայ-վրացական հարաբերությունների նոր մակարդակ է ձևավորվել՝ վստահեցնելով, որ այն կարտահայտվի նաև Վրաստանի հայության և հայաբնակ շրջաններում:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի և թավշյա հեղափոխության ընթացքում զգացել է նաև այստեղի հայության աջակցությունը, սերն ու հոգատարությունը ՀՀ-ի և հայ ժողովրդի ապագայի նկատմամբ: Հետևաբար, Հայաստանում կերտված հաղթանակը պատկանում է նաև նրանց:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առյուծը, Ցուլը, Խոյը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի համար Ռեբեկա Գրինսպանը կարող է դառնալ առաջին կինը, որը կգլխավորի ՄԱԿ-ը Նոան գոլառատ խաղում հաղթեց Շիրակին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին Բժիշկը զգուշացրել է շոգի վտանգավոր ազդեցության մասին Ուղևորը վնասել է վթարային ելքը և փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ չվերթի ընթացքումAxios․ Թրամփը հրաժարվել է Իրանի հասցեին նոր սպառնալիքներից և հայտարարել խաղադրույքը տնտեսական ճնշման վրա դնելու մասին Մեծ Բրիտանիայում տարվա ընթացքում շոգ օրերի ռեկորդային թիվ է գրանցվել Ռուսաստանն ու Սիրիան ռազմական բազաները վերածում են համատեղ ուսումնական կենտրոնների Չինական էլեկտրամոբիլները զբաղեցրել են Արևմտյան Եվրոպայի շուկայի ռեկորդային 14,2%-ը Եգիպտոսը կոչ է արել Գազայից ամբողջովին դուրս բերել Իսրայելի զորքերը և բացել անկլավը՝ օգնության անխափան մատակարարման համար Իրանի գերագույն առաջնորդն ԻՀՊԿ նախկին հրամանատարին նշանակել է այն պաշտոնում, որը զբաղեցնում էր զոհված Ալի Լարիջանին Գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում՝ օգոստոսի 10-ից 13-ը Իրանը հայտնել է վերջին երեք պատերազմներում 353 ԶԼՄ աշխատակիցների մահվան մասին Մեկ ամսում երեք անտառային հրդեհ․ Պորտուգալիայում ձերբակալել են հրկիզումների մեջ կասկածվող անձի Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» Գոլը տոնելիս ֆուտբոլիստն ընկել է թունելը Թուրքիայում 2500-ամյա եզակի արձան է հայտնաբերվել Ավտովթար՝ Երևանում․ 4 տուժածներից 3-ը անչափահասներ են Թրամփը կարող է ավարտել Իրանի հետ հակամարտությունը առանց միջուկային համաձայնագրի․ WSJ Մոսկվայում հայտնվել է «սև բեռնափոխադրողների» բանդա Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Ավելի երջանիկ եմ դարձել. Լյուիս Հեմիլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են Մենք կշարունակենք պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև բոլոր պայմանների ընդունումը․ ԻՀՊԿ Ազատության արձանի մոտ նավակ է շրջվել․ 27-ամյա կին և 5 ամսական մանուկ են զոհվել Արաղչի. Իրանն առայժմ բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով Ինդոնեզիայում հրդեհի պատճառով փակել են Ճավա կղզու ազգային պարկը Առաջիկա օրերին մի շարք շրջաններում կդիտվեն հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ, ուժգին քամի Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից (տեսանյութ)Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Խոշոր հրդեհ Բաքվում․ այրվում է նավթի պահեստների տարածքը Ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ է սպանվել«Սեր». Անի Քոչարյանի նոր հրապարակումը ամուսնու հետ. (Լուսանկար) Գերմանիայի ԱԳՆ․ Վաշինգտոնի հանդիպումը պատմական ազդակ է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Մոսկվայում խարդախության գործով կալանավորել են դրոններ արտադրող ընկերության նախկին և գործող ղեկավարներին «Ձվերի պատերազմ» Կոսովոյի խորհրդարանում. պատգամավորը ձվեր է նետել գործող վարչապետի վրա (տեսանյութ) Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ է ստացել 2 երիտասարդ Բժիշկը զգուշացրել է ականջակալների հիմնական վտանգի մասին «Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան Իրանի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել․ կան զոհեր Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով Կենդանակերպի այս նշանները չգիտեն, թե ինչպես խնայել. Փողը կարող է անհետանալ մեկ երեկոյի ընթացքում Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Մոսկվայում սկսել են փորձարկել ամբողջությամբ ինքնավար «Լաստոչկա» գնացքը Հրդեհ՝ Թեհրանի մոտ գտնվող գործարանում. կա զոհ և վիրավորներ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 9-ինՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը
Ամենադիտված