Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս Վրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Էբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը Քննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր 

Ո՞րն է Մովսես Հակոբյանի «ալիբին»...

Վերլուծական

Պաշտպանության նախարարի 2008 թ․ 0038 գաղտնի հրամանի հետ կապված՝ ՀՔԾ-ում հարցաքննվել են նաև ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 2008-ին Արցախի պաշտպանության փոխնախարար, գեներալ Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը։ Ընդ որում՝ մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Օգանովսկին իրավապահ մարմիններին անչափ տրամաբանական հարցադրում է արել՝ եթե իր Երևան այցելելու և հարցաքննության ենթարկվելու «դաբրոն» տրված է Արցախի պաշտպանության նախարարի կողմից, ապա ինչո՞ւ առաջին հերթին ՀՔԾ չի հրավիրվել 2008-ին Արցախի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը:

Եվ իրապես, ժամանակի գործող գլխավոր ֆիգուրանտներից մեկը կարծես ստվերում է և որևէ կերպ չի հայտնվում վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում՝ մինչդեռ անգամ պարզ տրամաբանությունը ենթադրում է, որ Հակոբյանը կարող է լույս սփռել մի շարք հարցերի վրա, որոնք մինչ օրս չեն ստացել իրենց պատասխանները: Մարտի 1-ին Արցախից Հայաստան զորքի տեղափոխման մասին խոսել էին ԱԱԾ և ՀՔԾ պետերը՝ իրենց վերջին համատեղ ասուլիսի ընթացքում: Բացի այդ, համացանցում տեսանյութ է տարածվել, որում ոստիկանության և ՊՆ ռազմական ոստիկանության նախկին աշխատակից, այժմ Եվրոպայում գտնվող Վարդան Ղուկասյանը՝ «Դոգը» վստահեցնում է, որ 2008-ի մարտի 1-ին Արցախից Երևան զորք՝ բերվել է: Ինչպես ասում են՝ Մովսես Հակոբյանին հարցաքննության կանչելու հիմքերն ավելի քան ակնհայտ են, մինչդեռ նա շարունակում է մնալ անձեռնմխելի և դա որևէ կերպ չի տեղավորվում Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործն ամբողջական բացահայտելու վճռականության մասին գրեթե յուրաքանչյուր օր հնչող հավաստիացումներին:

Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելուց հետո Մովսես Հակոբյանը մի քանի ժամ միայն գործազուրկ մնաց. նշանակվեց Գլխավոր ռազմական տեսուչ: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Միքայել Հարությունյանը, որը Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո սեփական դիմումի համաձայն հեռացավ: 2008 թվականի մարտի 1-ին Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր Պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ բանակը ներգրավված էր Մարտի 1-ի գործողություններին: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, Մովսես Հակոբյանին անգամ հարկ չեն համարել հարցաքննել, ավելին՝ նա շարունակում է պաշտոնավարել: Ավելորդ չի լինի հիշեցնել, որ  Մովսես Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի թիմակից, այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արման Գրիգորյանի բարեկամն է: Գուցե հենց այս հանգամա՞նքն է հանդիսանում Մովսես Հակոբյանի «ալիբին»…

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույց
Ամենադիտված