Մոդելի երկունքի ցավերը սկսվել են նորաձեւության ցուցադրության ժամանակ (լուսանկարներ)
Լուսանկարներ
TMZ-ն նշում է, որ Նյու Յորքում Նորաձեւության շաբաթի շրջանակում անցկացվել է Ռիհաննայի նորաձեւ շոուի՝ Savage X Fenty show-ի ցուցադրությունը: 22-ամյա մանեքենուհի Սլիք Վուդսի երկունքի ցավերը սկսվել են հենց պոդիումի վրա:
Ցուցադրության գլխավոր մոդելներն էին Բելլա եւ Ջիջի Հադիդները, իսկ Սլիքը դեֆիլեին մասնակցել է հղիության վերջին շաբաթում եւ, հավանաբար, այնքան է հուզվել, որ շոուի ժամանակ նրա մոտ երկունքի ցավեր են սկսվել: Ցուցադրության ժամանակ Սլիքն իրեն վատ է զգացել. մոդելի մոտ երկունքի ցավեր էին սկսվել: Մանեքենուհին տիրապետել է իրեն եւ համբերել մինչեւ շոուի ավարտը, որից հետո նրա համար շտապօգնություն են կանչել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)