Երկուշաբթին աշխատանքային կլինի
Հայաստան
Կրթության, գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ը աշխատանքային օր է։
«Ի գիտություն ուսումնական հաստատությունների աշխատողների և սովորողների` տեղեկացնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ը` առաջիկա երկուշաբթի օրն աշխատանքային է: Ուստի ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով», – նշված է ԿԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ կառավարության որոշմամբ՝ տաղավար տոներից երեքի՝ Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Սուրբ Խաչի տոներին հաջորդող մեռելոց հիշատակաց օրը ոչ աշխատանքային էր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)