Սիսիանում բռնկված հրդեհից տուժածներ չկան
Հայաստան
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք և խոտածածկ տարածք:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:02-ին, մարվել՝ 17:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 24 քմ) և մոտ 300 քմ խոտածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)