«Արցախ»-ը նոր ֆուտբոլիստ ունի
Սպորտ
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի:
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արցախ» է տեղափոխվել ղազախ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ակմալ Բախտիյարովը: Ակումբը խաղացողի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել:
20-ամյա հեռանկարային ֆուտբոլիստը «Կայրաթի» ակադեմիայի սան է, եղել է գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Հանդես է եկել Ղազախստանի տարբեր տարիքային ընտրանիներում, իսկ այժմ երիտասարդական հավաքականում է:
Հատկանշական է, որ ՈւԵՖԱ-ի մինչև 19 տարեկանների լիգայում Բախտիյարովը 6 հանդիպումներում 3 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)