Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս Վրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Էբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը Քննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը 

Սենսացիա չստացվեց...

Վերլուծական

Թվում էր, թե Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ կփոխվի նաև մարզերում, չէ՞ որ Երևանից զատ՝ մարզերը ոչ պակաս ակտիվորեն էին մերժում Սերժին: Հեղափոխությունից հետո փոխվեցին նաև մարզերի ղեկավարները, նոր իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում համոզելու հանրությանը, որ երիտասարդ կադրերը ոտքի կկանգնեցնեն նախորդների կողմից ծնկի բերված համայնքները: Այս օրերին մարզպետներն ամփոփում են իրենց պաշտոնավարման 100 օրը: Նրանց թվում էին նաև Արարատի և Շիրակի մարզպետեր Գարիկ Սարգսյանը և Կարեն Սարուխանյանը:

Առաջինը պատրաստվում է մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան ստեղծել:

Եթե այս տեղեկությունը տարածվեր Հայաստանում մարիխուանայի օրինականացումից հետո՝ գուցե հարցեր չառաջանային…

Սակայն այսօր ստիպված ենք այդ տեղեկությանը լուրջ վերաբերվել: Ընկերությունը, որը կոկորդիլոսներ է բազմացնելու, արդեն 15 հեկտար հող է վարձակալել։ Կազմակերպվել է հանդիպում գյուղի բնակիչների հետ։ Առաջին տարում կիրականացվի 1.5 մլն դոլարի ներդրում, իսկ հաջորդ 5 տարիներին ներդրումների ծավալը կհասնի 10 մլն դոլարի: Թե ում է պետք Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարանը՝ գիտի թերևս միայն մարզպետը: 100 օրվա մեջ իհարկե հնարավոր չէր լուծել մարզում առկա ոռոգման ջրի խնդիրը, որն ամենասուրն է վերջին տարիների ընթացքում, հնարավոր չէր նաև գտնել այն կոռուպցիոներներին, որոնց մասին Սարգսյանը խոսում էր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Տպավորություն էր, որ նրան Սիցիալիա է բաժին հասել, բայց արի ու տես՝ 100 օրվա մեջ անգամ մեկ «մաֆիոզ» չկարողացան գտնել, հետևաբար, ի՞նչ էր երիտասարդի սկզբնական էյֆորիան, եթե ոչ հասարակ պոպուլիզմ: Ինչևէ, ինչպես կասեր «դասականը»՝ մենք Թանզանիայի վերածելու Հայրենիք չունենք…

Դա էլ դեռ քիչ էր, երիտասարդը նոր բարեփոխումներ է սկսել. տեղեկություն է տարածվել այն մասին, որ Սարգսյանը Արարատի մարզպետարան է կանչել դպրոցի տնօրենների, որոնց հրահանգ է տրվել ցանկացած ճանապարհով ազատվել թոշակառու ուսուցիչներից: Թե ով է թույլ տվել մարզպետին նման քայլի գնալ՝ մնում է կռահել, բայց այն, որ Սարգսյանը, մեղմ ասած, չի արդարացնում վերադասի և մարզի բնակչության սպասումները՝ ակնհայտ է:

Շիրակի մարզպետի դեպքում իրավիճակը թեև այդքան սյուռեալիստական չէ, այնուամենայնիվ, վերջինիս 100 օրվա աշխատանքի հաշվետվությունից մեկ տպավորություն է ստեղծվում՝ մարդը շատ է աշխատել, հյուրեր է ընդունել ճանապարհել, պատվիրակություններ, պարբերաբար շաբաթօրյակներ է կազմակերպել՝ թերևս անչափ տպավորված լինելով Կարեն Կարապետյանի «Մաքուր Հայաստան» ծրագրով: Միևնույն ժամանակ՝ հասկանալի չէ մարզպետի տիտանական ակտիվության պրակտիկ օգուտը մարզի համար՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ներդրումներ չկան, մարզի՝ հիմնանորոգման սպասող գյուղական ճանապարհներն անժամկետ հերթի մեջ են: Շիրակի մարզի 461 կիլոմետր մարզային նշանակության ճանապարհներից 195 կիլոմետրը հիմնանորոգման կարիք ունի: Ինչ վերաբերում է կոռուպցիոն բացահայտումներին, ապա մարզպետը որոշել է սկսել ոչ թե մարզպետարանից, որտեղ կոռուպցիոներներին գտնելը շատ ավելի հավանական էր, այլ բուժհաստատություններից: Սա էլ Արսեն Թորոսյանի մոդան…

Մասնավորապես՝ մարզպետը «Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի հաշվետվությունն ուղարկել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ Թե ինչ ենթադրյալ չարաշահումների մասին է խոսքը, առայժմ չեն մանրամասնում։ Հիշեցնենք, որ Գյումրու «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցը» ղեկավարում է ՀՅԴ-ական Աշոտ Կուրղինյանը, որը Գյումրու՝ 2016 թվականին հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ-ի ցուցակը, նրանց քաղաքապետի թեկնածուն էր, իսկ 2017-ին ՀՅԴ ռեյտինգային ցուցակով մասնակցում էր ԱԺ ընտրություններին։ Այստեղ էլ, ինչպես ասում են՝ կոալիցիոն գործընկերները ինչ-որ բաներ չեն կիսում…

Ս.Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ
Ամենադիտված