Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության փուլին
Սպորտ
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:
Գավաթի խաղարկության առաջին փուլը կկայանա հոկտեմբերին Ֆրանսիայում: Ստեփանյանը գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց վերջերս միջազգային երկու մրցաշարերում հաջող մասնակցության արդյունքում:
Ավելի վաղ Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մեդալներ է նվաճել Աստանայի միջազգային մրցաշարում: Ստեփանյանը սկրեչ մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ օմնում ձևում երկրորդն է հատել եզրագիծը` նվաճելով արծաթե մեդալ: Ստեփանյանը Օմսկի «Գրան պրիի» սկրեչ մրցաձևում գերազանցելով բոլոր մրցակիցներին՝ առաջինը հատեց եզրագիծը: Այս հաղթանակով Ստեփանյանը վաստակեց նաև 100 վարկանիշային միավոր:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը