ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Էրդողանի կողմից Նիկոլ Փաշինյանին զանգահարելու մասին լուրը
Հայաստան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հերքում է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին:
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նման հեռախոսազանգ չի եղել»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա հովիվին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)