«Լոռի»-ն շարունակում է հաղթարշավը
Սպորտ
Լոռու մարզի համանուն թիմը շարունակում է հաղթարշավը ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում:
«Լոռի»-ն Վանաձորի քաղաքային մարզադաշտում հյուրընկալել էր «Գանձասար-Կապան»-ին և հաղթեց՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ: Վանաձորյան ակումբի կազմում աչքի ընկան՝ Ստեֆան Ադջումանին, Սանդի Ինուսան, Իսահ Ալիյուն: «Գանձասար-Կապան»-ը անցած 6 տուրերում ոչ մի հաղթանակ չի տոնել:
Տուրի մյուս խաղերում, սեպտեմբերի 16-ին կմրցեն «Արարատ»-«Փյունիկ» և «Բանանց»-«Ալաշկերտ» զույգերը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը