Հնգամյա Նորթ Ուեսթը գովազդում է մոր՝ Քիմ Քարդաշյանի կոսմետիկ ապրանքանիշի նոր հավաքածուն (լուսանկարներ)
Լուսանկարներ
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ավագ դուստրը՝ հնգամյա Նորթը, հետաքրքրություն է ցուցաբերում մոր շպարի պարագաների նկատմամբ, իսկ վերջինը դա օգտագործում է համացանցում ուշադրություն գրավելու համար։ Օրերս Քիմը տեսանյութ է հրապարակել՝ Նորթի շուրթերին ցույց տալով իր նոր հավաքածուի շրթներկը։

«Իմ նոր շրթնե՞րկն ես վերցրել։ Շնորհակալություն իմ լավագույն մոդելը դառնալու համար»,-տեսագրությունում լսել են Քարդաշյանի խոսքերը։ Տեսագրությունն արվել է մոր և դստեր՝ ավտոմեքենայով ուղևորության ժամանակ։

Twitter-ում տեսագրության մակագրությունում Քիմը նշել է, որ Նորթն ընտրել է իր Classic Blossom KKWBeauty հավաքածուի N6 երանգը։




















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)