Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին
Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Երկուստեք կարեւորվել է հայկական երկու պետությունների միջեւ տնտեսական սերտ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր