Հեռուստասերիալները բացասաբար են ազդում հայկական տուրիզմի վրա։ Ռաֆայել Քոթանջյան
Հեռուստատեսություն
Հեռուստասերիալները բացասաբար են ազդում հայկական տուրիզմի վրա, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։
«Շատերն են գալիս Հայաստան, սիրում են մեր երկիրը, բայց, երբ հարցնում եմ՝ կապրե՞ն Հայաստանում, միանգամից ասում են «No, no»։ Սա արդեն նշանակում է, որ նրանք ինչ-որ բացասական բան են տեսնում, սա է պատճառը, որ հնարավորինս զգույշ պետք է լինենք, հատկապես հեռուստատեսության նկատմամբ»,- նշում է բանախոսը։
Մեր ֆիլմերը, սերիալները ցուցադրվում են նաև դրսում և մարդիկ դրանցից Հայաստանի մասին հնարավոր պատկերացումներ են կազմում։
Դերասանը զարմանում է, թե ինչու է այսքան դանդաղում եթերից սերիալների հեռացումը. «Կարծում եմ, որ դրանք վաղ թե ուշ պետք է հեռացվեն, որպեսզի տեղը զիջեն ավելի լավ ֆիլմերի։ Այս դանդաղելը սերունդ կորցնելու վտանգ է իրենից ներկայացնում։ Մեր սերիալների բացթողումը այն է, որ նախօրոք ծրագիր չունեն, հանպատրաստից է ամեն ինչ արվում։ Մեր եթերին միտքն է պակասում»,- նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ