Ռուսաստանի դաշնության հետախուզական ծառայությունը՝ «ФСБ»-ն, 100 միլիարդ ռուբլու ֆինանսական խաբեություն է բացահայտել
Ռուսաստան
Ռուսաստանի դաշնության անվտանգության ծառայության աշխատակիցները դադարեցրել են ֆոնդային բորսայի աշխատակիցների գործունեությունը, որոնք կասկածվում են արտերկրում խոշոր չափերի հասնող փողերի լվացման մեջ։
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին են հաղորդել ՌԴ Անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտից: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ բրոքերային և դեպոզիտային գործարքներ իրականացնելու լիզենզիա ունեցող զեղծարարները իրենց բանկային հաշիվների միջոցով 2011 թվականի ընթացքում ավելի քան 100 միլիարդ ռուբլի են դուրս հանել արտերկիր։ Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ հանցավոր խմբի անդամների մեջ կան մարդիկ, ովքեր առաջին անգամ չեն դատապարտվում ֆինանսական հանցագործությունների համար։ Դրանցից մեկը Ռուսաստանի քաղաքացի Ռոման Նիդյալկովն է, ով այժմ ձերբակալված է։ Հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)