Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողները կստանան չեմպիոնական մատանիներ
Սպորտ
Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողները կստանան չեմպիոնական մատանիներ, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Կթողարկվի 2026 մատանի՝ անհատապես համարակալված։ Դրանցից 30-ը կտրամադրվի ԱԱ-2026-ի չեմպիոնին, իսկ մնացած 1996-ը կվաճառվի որպես մրցաշարի պաշտոնական ապրանք։ Մատանու մի կողմում կլինի աշխարհի առաջնության գավաթը, իսկ մյուս կողմում՝ հաղթող թիմի տարբերանշանը։ Յուրաքանչյուր մատանին կունենա առանձին համարակալում և վկայական։ Եզրափակիչից անմիջապես հետո հաղթող թիմի ավագը և գլխավոր մարզիչը կստանան ժամանակավոր մատանիներ՝ ի հիշատակ միջոցառման։ Այնուհետև 30 մատանիները կպատրաստվեն հաղթողների համար՝ պաշտոնական ներկայացումից անմիջապես առաջ։ Բարձրորակ ոսկուց և ադամանդներից պատրաստված մատանիների արժեքը կլինի 30,000-50,000 դոլար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ