Իրանը հրադադարի ընթացքում նավթի վաճառքից վաստակել է մինչև 6 միլիարդ դոլար
Իրան
Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարի ժամանակահատվածում նավթի արտահանումից ստացել է շուրջ 5–6 միլիարդ դոլար եկամուտ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Հրապարակման համաձայն՝ այդ ընթացքում Իրանը արտահանել է մոտ 70 միլիոն բարել նավթ։
Նշվում է, որ Թեհրանը պատժամիջոցները շրջանցելու համար կիրառել է նավթի տեղափոխման հատուկ սխեմա՝ այն մի լցանավից մյուսը վերալիցքավորելով։
ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պայմաններում Իրանը երկար տարիներ օգտագործում է տարբեր մեխանիզմներ՝ նավթի արտահանումը շարունակելու և միջազգային շուկաներում վաճառքը պահպանելու համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ