Հանդիպմանը քննարկվել են հայ-բուլղարական ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր
Քաղաքական
«Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ»,-այդ մասին հայտնում են Բուլղարիայում ՀՀ դեսպանատնից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության խորացումը, ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրականացումը, Հայաստան–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, տարածաշրջանային կապակցվածությունը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նախարար Վասիլևը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հետաքրքրություն հայտնել արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի և ՏՏ ոլորտներում իրականացվող բարեփոխումների նկատմամբ և առաջարկել համագործակցություն այս ոլորտներում։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նախապատրաստմանը, ինչպես նաև Սոֆիայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հնարավորություններին»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ