5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան Սեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքները Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը Կրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվել 

Բացահայտվել են աշխարհի ամենաբարձր լեռնային կաթնասունի գոյատևման գաղտնիքները

Այլ

Կաթնասունները Երկրի վրա բնակվում են ամենատարբեր պայմաններում, սակայն նրանցից միայն քչերն են ի վիճակի գոյատևել խիստ կլիմայում, որը բնորոշվում է թթվածնի ցածր պարունակությամբ և բացասական ջերմաստիճաններով, ինչը բնորոշ է բարձր լեռնային շրջաններին։ Վերջերս հայտնաբերված մկների տեսակի շնորհիվ, որոնք կարող են գոյատևել ծովի մակարդակից ավելի քան 6 000 մետր բարձրության վրա, Օկլահոմայի համալսարանի պրոֆեսոր Նաիմ Մ. Բաուտիստան փորձել է պարզել, թե ինչպես են այդ կրծողները հարմարեցրել իրենց ֆիզիոլոգիան նման պայմաններին։

Նա Science ամսագրում հրապարակված հետազոտության համահեղինակներից մեկն է։ Հայտնի է, որ այս տեսակը տարածված է Չիլիի հյուսիսային ափից մինչև Անդեր Արգենտինայում։ Ներկայում դրանք հետազոտողներին հայտնի ամենաբարձր լեռնային կաթնասուններն են, քանի որ ապրում են այնպիսի բարձրություններում, որտեղ թթվածնի մակարդակն այնքան ցածր է, որ նույնիսկ լավ պատրաստված և հարմարված ալպինիստները կարող են դիմանալ ընդամենը մեկ օր։

2020 թվականին գիտնականներն ուղևորվեցին Անդեր՝ այս մկներին հավաքելու և ուսումնասիրելու համար։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են ինչպես տեսակի բարձր լեռնային ներկայացուցիչները, այնպես էլ ծովի մակարդակում բնակվող մկները, ինչպես նաև մոդելավորվել է ծովի մակարդակից տարբեր բարձրությունների ազդեցությունը երկու խմբերի վրա, հաղորդել է «Научная Россия»-ն։

«Մենք կենտրոնացել ենք օրգանիզմի ջերմություն արտադրելու ունակության հետ կապված ֆիզիոլոգիական չափումների վրա,— ասել է Բաուտիստան։— Ցանկանում էինք հասկանալ, թե ինչպես կարող են այս կենդանիներն այնտեղ գոյատևել, ինչպես են դիմանում թթվածնի ցածր մակարդակին և ցրտային սթրեսին, ինչպես են շնչում, ինչպես է աշխատում նրանց հեմոգլոբինը և որքանով է նրանց արյունը հագեցած թթվածնով։ Մենք ուզում էինք իմանալ այս կենդանիների մասին ամեն ինչ»։

Հետազոտողների կատարած բացահայտումների թվում է նաև մեծ բարձրություններում հավաքված մկների մոտ երկու ակնհայտ տեղային ադապտացիաների հայտնաբերումը, որոնք տարբերում են նրանց ավելի ցածր բարձրություններում բնակվող ազգակիցներից։ Դրանցից մեկը կմախքի մկանների դողի միջոցով ավելի շատ ջերմություն արտադրելու ունակությունն է, ինչը կարևոր հատկություն է նման սառը պայմաններում ապրելու համար։ Երկրորդը շրջակա միջավայրին անսպասելի հարմարվողականությունն է․ «Այս մկներն ունեն գեներ, որոնք թույլ են տալիս նրանց վերամշակել բուսական ծագման տոքսինները»,— նշել է Բաուտիստան։ Սա նշանակում է, որ ծովի մակարդակից բարձր գտնվելու հետ կապված ընտրությունը մեծապես պայմանավորված է նրանց սննդային էկոլոգիայի՝ նախկինում չուսումնասիրված ասպեկտներով։

Եվս մեկ կարևոր բացահայտում է այն, որ տարբեր բարձրություններում բնակվող անդյան տերևականջ մկների պոպուլյացիաները ցուցաբերում են շատ թույլ գենետիկ տարբերակվածություն։ «Մեկ տեսակի մի քանի գենետիկորեն տարբերակված ենթապոպուլյացիաներ լինելու փոխարեն՝ ամբողջ տեսակն իրեն դրսևորում է որպես մեկ մեծ պոպուլյացիա»,— նշել է Բաուտիստան։

Գենետիկ տարբերակվածության բացակայության պատճառով պոպուլյացիային բնորոշ հատկանիշների տարբերությունները դժվար են զարգանում, քանի որ տեղային առավելություններ տվող գեների տարբերակները պետք է մրցեն գեների այլ տարբերակների հետ։ Բայցն քանի որ լեռնային մկների մոտ զարգացել են ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, որոնք տարբերում են նրանց հարթավայրայիններից, բնական ընտրության ճնշումը՝ հօգուտ բարձր լեռնային հատկանիշների, բավականաչափ ուժեղ է՝ չեզոքացնելու համար հարթավայրային պոպուլյացիաներից գեների հոսքի համահարթեցնող ազդեցությունը։

Չնայած հետազոտության արդյունքներն արդեն հրապարակվել են, Բաուտիստան և նրա թիմը շարունակում են ուսումնասիրել Անդերը։ Նրանք ծրագրում են մեկնել լեռնային տարածաշրջանի արևելյան՝ արգենտինական կողմը, որպեսզի ուսումնասիրեն տերևականջ մկների և փոքր կաթնասունների այլ պոպուլյացիաներ։ Գիտնականները ցանկանում են պարզել՝ արդյո՞ք կատարված դիտարկումներն ավելի լայն օրինաչափության մաս են, որը վերաբերում է նաև այլ տեսակների։

Բաուտիստան հավելել է, որ հետազոտությունը մտածելու տեղիք է տալիս. «Ֆիզիոլոգիական տեսանկյունից՝ որքան փոքր է օրգանիզմը, այնքան ավելի հեշտ է, որ նա կորցնի ջերմությունը։ Եթե մտածենք բարձր լեռնային շրջանների մասին, որտեղ թթվածին չկա, շատ ցուրտ է և գրեթե սնունդ չկա, ապա ինչո՞ւ են այդ կենդանիներն այնտեղ ապրում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը
Ամենադիտված