33 կգ թմրանյութի ապօրինի շրջանառության գործերով 7 անձի մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
Քննչական կոմիտեն ավարտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ երեք քրեական վարույթի նախաքննությունը։
Քննության տվյալներով՝ երկու դեպքով երկու անձ «Telegram» և «WhatsApp» հավելվածներով ստացել են ՀՀ մաքսանենգ ճանապարհով ներմուծված թմրամիջոցների թաքստոցների տեղորոշումները և փորձել վերցնել ընդհանուր 10,7 կգ մարիխուանա։ Նրանք ձերբակալվել են ոստիկանության ծառայողների կողմից։
Երրորդ դեպքով չորս անձ, ըստ քննության, օժանդակել են 4,5 կգ մեթամֆետամինի և 17,8 կգ մարիխուանայի մաքսանենգությանը, ապա թմրանյութերը ձեռք բերելով՝ ուղևորվել Երևան, սակայն ճանապարհին ձերբակալվել են։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նրանցից մեկը ՌԴ կեղծ վարորդական վկայական է ձեռք բերել և այն բազմիցս ներկայացրել ոստիկանության պարեկներին։
Երեք քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ։ Նրանցից 5-ը կալանավորվել են, իսկ 2-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Վարույթներն ուղարկվել են հսկող դատախազին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը