Նարեկ Նալբանդյանը հերքել է Փաշինյանի ընտանիքի հետ որևէ կապ ունենալու մասին տեղեկությունները
Քաղաքական
Նարեկ Նալբանդյանը հայտարարել է, որ որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունի ոչ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի, ոչ նախկին իշխանությունների, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ։
Նա նշել է, որ իր բոլոր բիզնես և ներդրումային որոշումների պատասխանատվությունը կրում է անձամբ, իսկ ծրագրերն իրականացվում են սեփական միջոցներով և իր թիմի աշխատանքով։
Նալբանդյանը նաև ողջունել է Փաշինյանի հայտարարությունը, թե որևէ գործարար չպետք է փորձի իր գործունեությունը կապել վարչապետի կամ նրա ընտանիքի անվան հետ՝ ընդգծելով, որ իր բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Նալբանդյանի հարցով իրավապահ մարմիններին հանձնարարել է վարույթներ նախաձեռնել և խոստացել «շատ դաժան» արձագանք, եթե ապացույցներ հայտնվեն, որ գործարարը փորձում է տպավորություն ստեղծել վարչապետի ընտանիքի հետ կապերի մասին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը