Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան
Իրավունք
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ գործի ընդդատության հարցը լուծելու համար։
Դատարանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ ընդդատության հարցը պետք է վերջնականապես լուծվի հնգօրյա ժամկետում։
Հիշեցնենք՝ գործը սեպտեմբերի 1-ին մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին՝ այն բանից հետո, երբ դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել էր գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկել Երևան։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը