40 քաղաքացուց 7.9 մլն դրամի գողության գործով մեղադրյալը կալանավորվել է
Իրավունք
Քննչական կոմիտեն ավարտել է տարբեր շինություններից և տրանսպորտային միջոցներից գողությունների վերաբերյալ բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը։
Քննության տվյալներով՝ Վ․Հ․-ն 2024-2026 թվականներին Երևանի և տարբեր մարզերի ծաղկի սրահներից, դեղատներից ու սննդի սպասարկման կետերից, ինչպես նաև կայանված մեքենաներից գողացել է շուրջ 40 քաղաքացու պատկանող բջջային հեռախոսներ և այլ իրեր։
Ըստ ՔԿ-ի՝ գողացված գույքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7 մլն 950 հազար դրամ։
Վ․Հ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով գողության համար։ Նա կալանավորվել է, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը