Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել․ կա ձերբակալված․ ՔԿ
Իրավունք
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ երեկ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել ու հայտնել, որ հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել էր դի։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել