Երևանի «Ռազմական ոստիկանության վարչության» մոտակայքում հայտնաբերվել է ձեռքի նռնակի պայթուցիչ
Հասարակություն
Ապրիլի 9-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռազմական ոստիկանության վարչության» մոտակայքում հողագործական աշխատանքներ իրականացնելիս` հայտնաբերվել է նռնակի պայթուցիչ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Հայտնաբերվել է «УЗРГ-М» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)