Որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. նախարարը՝ արտակարգ դրության մասին
Հասարակություն
Մեր առաջարկը կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնելը: Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, սակայն իմ բացման խոսքում նշած գործողությունների շարունակականությունն ապահովելու համար կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը կարևոր է և որոշումն ընդունելուց հետո հանրությանը կհայտնենք, թե ինչ որոշում է կայացվել»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ հարկավոր է պահպանել անվտանգության կանոնները՝ անկախ նրանից արտակարգ դրություն կլինի, թե ոչ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ