Վարդենիսում 62-ամյա քաղաքացու գրպանից հայտնաբերվել է թմրանյութ (տեսանյութ)
ՏեսանյութերԱպրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Վարդենիս քաղաքի մարզադաշտից բերման են ենթարկել 62-ամյա մի քաղաքացու:
Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփանման, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգվածով ծխախոտի տուփ:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, քաղել է Արցախի Քաշաթաղի շրջանում վայրաճ կանեփի թփերից` իր անձնական օգտագործման համար:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)