ՌԴ Պետդումայի ընտրություններ. հրապարակվել են նախնական արդյունքները Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ Տոնական օրը՝ առանց տեղումների․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Սեպտեմբերի 21-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված հայրենիքի շուրջ. Գարեգին Բ Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Պապիկյանը շնորհավորել է Անկախության օրը (տեսանյութ) Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով Հայաստանը նշում է Անկախության օրը Փաշինյանը շնորհավորել է Անկախության 35-րդ տարեդարձը և հրավիրել Հանրապետության հրապարակ (տեսանյութ) «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Կատարի էներգետիկայի նախարար. ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե Հորմուզի նեղուցն այլևս պետք չի լինի, լիովին սխալ է 

Հուսով ենք, որ այս քրեական գործը պայմանավորված չէ անձնական նկրտումներով. Dasaran.am-ի հայտարարությունը

Հասարակություն

Dasaran.am կրթական ծրագիրը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր ԶԼՄ-ներից անսպասելիորեն տեղեկացել ենք, որ ինչ-որ քրեական գործ է հարուցվել` կապված Dasaran-ի գործունեության հետ։

Զարմանալի է և, իհարկե, ցավալի է, որ այն ծրագիրը, որը այս օրերին ապահովում է կրթական գործընթացի շարունակականությունը Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսուցչիների համար, և հեռավար ուսուցման կազմակերպման գործում իր արագ արձագանքի և  իր մշակած գործիքակազմի միջոցով ընդգրկվել է աշխարհի 100 առաջատար տեխնոլոգիական լուծումների շարքում, այժմ ստիպված է պայքարել իր բարի համբավի պահպանման համար։

Dasaran-ը սեփական գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ և սեփական ջանքերով մոբիլիզացված ռեսուրսների միջոցով առանց մեկ լումա պետական ֆինանսավորման հիմնադրված կրթական համակարգ է, որի արդյունքում ստեղծվել է հանրային բարիք։ Այն նպատակ է հետապնդում տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստել կրթական ոլորտի բարեփոխմանը և թափանցիկության ապահովմանը, թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կրթության կառավարման արդյունավետության բարձրացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը:

Dasaran-ն ունի համապետական ծածկույթ և միավորում է Հայաստանի և Արցախի 1,488 պետական հանրակրթական դպրոց՝ մեկ հարթակում 1,214,409 գրանցված բաժանորդի (աշակերտ, շրջանավարտ, ծնող, ուսուցիչ և տնօրեն) հնարավորություն տալով օգտվել մշակված գործիքներից։

Իր գործունեության ընթացքում Dasaran-ը ստեղծել է դպրոցների առցանց կառավարման համակարգ, աշակերտների առաջադիմության վերահսկման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ, ինչպես նաև մշակել լայն հնարավորություններ ընձեռող էլեկտրոնային գործիքներ, այդ թվում՝ կրթության խաղայնացման հնարավորություններ։

Կրթական ծրագիրը բարձր գնահատանքի է արժանացել նաև միջազգային հարթակներում, ինչի մասին է փաստում այն, որ 2016 թվականին Dasaran-ը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) կողմից ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարարական կրթական ծրագրերից մեկը: Իր գործունեության ողջ ընթացքում` ավելի քան 10  տարի շարունակ, Dasaran-ը անվճար հիմունքներով ծառայություններ է մատուցել թե' աշակերտներին, թե' ուսուցիչներին և ծնողներին և թե' Կառավարությանը: Պետական աջակցությունը, որը ստացվել է միմիայն 2 տարվա ընթացքում՝ 2017թ. և 2018թ.-ին, ամբողջապես օգտագործվել է` ի նպաստ վերոնշյալ գաղափարների շարունակական իրականացման:

Պատրաստակամ ենք լիովին համագործակցելու վարույթ իրականացնող մարմնի հետ՝ հորդորելով ահապաղ Dasaran-ի ստեղծողներին ու գործունեությունը համակարգողներին հրավիրել հարցաքննության։

Դեռևս հուսով ենք, որ այս քրեական գործը պայմանավորված չէ անձնական նկրտումներով ու շահագրգրռվածություններով, և անաչառ նախաքննությունը կպարզի իրականությունն ու Dasaran-ի բարի համբավն ու հեղինակությունը արատավորելու փորձերը, մեղմ ասած, կձախողեն:

ՀԳ․ Dasaran-ը նույն տեմպով շարունակում է աշխատել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ Պետդումայի ընտրություններ. հրապարակվել են նախնական արդյունքները Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվՏոնական օրը՝ առանց տեղումների․ ինչ եղանակ է սպասվում ՀայաստանումՍեպտեմբերի 21-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆերկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված հայրենիքի շուրջ. Գարեգին Բ Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Պապիկյանը շնորհավորել է Անկախության օրը (տեսանյութ)Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհովՀայաստանը նշում է Անկախության օրը Փաշինյանը շնորհավորել է Անկախության 35-րդ տարեդարձը և հրավիրել Հանրապետության հրապարակ (տեսանյութ) «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Կատարի էներգետիկայի նախարար. ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե Հորմուզի նեղուցն այլևս պետք չի լինի, լիովին սխալ է Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Կանադայի հեղուկացված գազը կարևոր է Եվրոպայի համար. Մակրոն Թրամփն ու Մամդանին կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ Անկախությունը մեզ նվեր չի տրվել, այն պահվել է պայքարով, արյամբ, մեր հավատով. Սասուն Միքայելյանի ուղերձը Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր ԱՄՆ-ում 74-ամյա որսորդը կնոջ է սպանել՝ նրան եղջերուի տեղ դնելով «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ (տեսանյութ)Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Այծեղջյուր, Երկվորյակներ, Աղեղնավոր և Ջրհոս՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 21-ի համար Կապան-Գորիս ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր, մեծ մասը երեխաներ են Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Լավրովն ու Ռուբիոն Նյու Յորքում կքննարկեն Ուկրաինայի հարցը Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ «կարևոր զրույցի» և Նյու Յորքում հանդիպման պայմանավորվածության մասին «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Նախնական տվյալներով՝ հինգ կուսակցություն հաղթահարում է 5%-ի շեմը և անցնում Պետդումա Զախարովա․ Երևանը՝ արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան Հատուկ այն դեգեներատների համար, ովքեր ասում են՝ Թուրքիայի կողմից երբեք սպառնալիք չի եղել. Արա Պողոսյան Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա. Քոչարյան Ռուսաստանի երկնքում մեկ օրում խոցվել է 1951 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Թեհրանում փակվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ կապված լեզվական կենտրոնը Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների ընթացքում զանգվածային հարձակում է եղել․ ՌԴ ՊՆ Հայաստանում ավարտվել է Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Իրանի հետախուզությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ կապվող ահաբեկչակամ խմբերի վնասազերծման մասին Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 50%-ը Իրանը սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմաբազաներին Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի խոշոր մետալուրգիական գործարանները կանգ են առել Դժբախտ պատահարի հետևանքով անժամանակ կյանքից հեռացավ Մեխակ Ավետիսյանը Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Opel Astra»-ն և «Suzuki» մակնիշի մոտոցիկլը Իրաքում սկսվել է Ֆրանսիայի վեց քաղաքացիների դատավարությունը, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապերի մեջ Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Փոփոխություն Հայաստանի հավաքականում Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին Թրամփը Վաշինգտոնում կառուցվող Հաղթական կամարը կվերածի ռազմական համալիրի Լեհաստանն Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 1000 տագնապի շչակ է տեղադրել՝ ռուսական հարվածների պատճառով Սիրիայի իշխանությունները հայտնել են Ասադի բանակի նախկին գեներալի ձերբակալության մասին
Ամենադիտված