Գործունեության որ տեսակները կգործեն երկուշաբթի օրվանից
Հասարակություն
Facebook-ի իր ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ կթույլատրվի։ Նա թվարկեց այն ոլորտները, որտեղ ամբողջությամբ կթույլատրվի գործունեությունը. «Գյուղատնտեսության, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն, ձկնորսություն, հանքարդյունաբերություն եւ բաց հանքերի շահագործում, էլեկտրաէներգիա, գազ, գոլորշի լավորակ օդի ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում եւ վերամշակում, կոյուղի, փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն, պետական կառավարում, պաշտպանություն եւ պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահություն եւ սոցիալական սպասարկում ոլորտը, օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը: Որոշում է կայացվել նաև ապրիլի 13-ից ամբողջությամբ թույլատրել բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)