Հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի՝ բացառությամբ տաքսիների․ վարչապետ
Հասարակություն
«Փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից այն ոլորտները, որոնք աշխատանքը թույլատրվում է, մենք սահմանում ենք, որ այդտեղ տրանսպորտային ծախսերը եւ փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշտատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջմարզային երթեւեկությունը առաջիկա շաբաթվա համար արգելվելու է: Մյուս կողմից Երեւանում եւ մարզերում տաքսիների գործունեությունը թույլատրվելու է, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները նույնպես կարող են գործել: Անձնական փոխադրումները սահմանված սահմանափակումների շրջանակում, նույնպես կթույլատրվի: Պարետատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի տեղաշարժի թերթիկներով եւ գործատուների տեղեկանքներով»,-նշել է վարչապետը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)