Փողոցային առևտուրն արգելված է օրենքով. ոստիկանություն (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ապրիլի 11-ին մայրաքաղաքում իրականացրին հերթական միջոցառումը։ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները և վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերեցին փողոցներում ապօրինի առևտրով զբաղվող անձանց, որոնք դադարեցրին փողոցային առևտուրը։ Փողոցային առևտրով զբաղվելն արգելված է օրենքով։ Հատկապես այս օրերին, բոլորիս առողջության պահպանման անհրաժեշտությունից ելնելով, պետք է զերծ մնալ նման գործողություն ծավալելուց։ Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)