Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը դուրս կբերվի Սուրբ Հարության տոնին
Հասարակություն
Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ժամը 10:30-ին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջերում, «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով և պաշտոնական էջերում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)