Հրազդանի կիրճում հայտնաբերվել է РПГ-7 ձեռքի հակատանկային մարտական ականանետ
Հասարակություն
Ապրիլի 12-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ թիվ 1 հասցեում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է ական:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատի արագ արձագանքման հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը եղել է РПГ-7 հակատանկային ականանետ:
Փրկարարները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)