«Արարատ»-ի գլխավոր մարզիչը չի հեռացել․ ակումբը հերքում է
Հասարակություն
Երևանի «Արարատը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որում հերքում է մամուլում շրջանառված լուրերը, որոնց համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը: ՖԱ «Արարատը» հերքում է տարածված այս կեղծ լուրերը: Ակումբը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզչին: Փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը ՖԱ «Արարատում»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)