Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

Վարկերի ձևակերպման գործընթացում կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել. ոստիկանություն (տեսանյութ)

Տեսանյութեր

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` 2018 թվականի հուլիսից ոստիկանությունում գործում է վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումների, ապօրինի վճարումների և վաշխառության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբ, որում ներառված են քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Օպերատիվ աշխատանքային խմբի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում վերջին 6 ամիսների ընթացքում մի շարք վարկային կազմակերպությունների աշխատակիցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու, սև ցուցակից հանելու, առանց երաշխավորի և առանց գրանցված աշխատող լինելու արագ գումար տրամադրելու պատրվակով և այլ գայթակղիչ հայտարարություններով, վստահությունը չարաշահելու եղանակով և խաբեությամբ քաղաքացիների անունով ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու կամ քաղաքացու անձնակգրային տվյալները և դիմանկարն օգտագործելով օնլայն վարկ ձևակերպելու և ստացված գումարների միայն մի մասը քաղաքացուն տրամադրելու կամ ընդհանրապես չտրամադրելու դեպքերի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվել են շուրջ 6 տասնյակ նյութեր, որոնցով խարդախության և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության առերևույթ դեպքերի` ՀՀ քրեական օրենսգրքի 178 և 181 հոդվածների տարբեր մասերով և կետերով հարուցվել են քրեական գործեր և այս պահին կատարվում է նախաքննություն: Հիմնականում քաղաքացիները ոստիկանությունում հաղորդում են տվել հետևյալ իրավիճակներից ելնելով։ Օրինակ՝ վարկային մի կազմակերպության աշխատակիցը կամ այդպիսին ներկայացած անձը խաբեությամբ, վարկ տրամադրելու պատրվակով քաղաքացուց վերցրել է նրա անունով ապառիկ եղանակով գնված հեռախոսը և չի տրամադրել խոստացված գումարը, մեկ այլ վարկային կազմակերպության աշխատակից վերցրել է քաղաքացու անունով ապառիկ եղանակով գնված շինարարական ապրանքները և չի տրամադրել խոստացված գումարը, վարկային միջնորդ կազմակերպության աշխատակից ներկայացած անձը խաբեությամբ, քաղաքացուն իբրև օրինական հիմունքներով տրամադրված վարկի միջնորդավճար, հափշտակել է 230.000 դրամ, տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը և աշխատակիցները քաղաքացու անունով վարկ տրամադրելու պատրվակով տեխնիկայի վաճառքի խանութում կնքել են ապառիկի պայմանագրեր խարդախությամբ տիրացել երեք հեռախոսներին՝ չտրամադրելով մոտ 800.000 դրամը։ Մեկ այլ դեպքում քաղաքացին սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է մի անձի հետ, որի առաջարկով 500-ից 1.000 դոլարի դիմաց իր անվամբ անվանափոխել է նրա ավտոմեքենան և գրավադրել։ Դրա դիմաց անձը ստացել է 2.496.000 դրամ վարկ, խաբեությամբ հափշտակել մեքենան՝ չկատարելով խոստումները։ Այս դեպքերը երկար կարելի է թվել։ Հանցագործության այս տեսակի վերաբերյալ ոստիկանությունում ստացված գրեթե բոլոր հաղորդումների բովանդակություններն ունեն նմանություններ։ Ինչ-որ անձինք ներկայանալով ինչ-որ վարկային կազմակերպության կամ միջնորդ վարկային կազմակերպության աշխատակիցներ՝ գումար ստանալու նպատակով քաղաքացիներին առաջարկում են գնալ տարբեր խանութներ, որտեղ քաղաքացու անունով ձևակերպում են ապառիկ վաճառք։ Որոշ դեպքերում վճարում են ապրանքի 30 կամ 50 տոկոսը, որոշ դեպքերում ընդանրապես չեն վճարում` խոստանալով վճարել մոտ ապագայում` ապառիկ եղանակով գնված իրը պահելով իրենց մոտ։ Այսինքն՝ քաղաքացին չի ստանում ապառիկ եղանակով իր գնած ապրանքը, սակայն սկսում է վճարել դրա համար։Եղել են նաև դեպքեր, երբ, օրինակ, վարկային միջնորդ կազմակերպության աշխատակիցը կամ տնօրենը, իրեն սոց.կայքով դիմած քաղաքացուց, տեղեկանալով, թե որքան վարկի գումար է ցանկանում ստանալ, վերջինից պահանջում է իր անձնագրի պատճենը և լուսանկարը, որից հետո քաղաքացու անունից առցանց եղանակով դիմում է վարկ տրամադրող որևէ կազմակերպություն կամ բանկ։ Եթե բանկը քաղաքացուն տրամադրում է օրինակ՝ 1․000․000 դրամ վարկ, այդ անձը քաղաքացուն հայտնում է, որ նրան կարող է տրամադրվել օրինակ՝ 500․000 դրամ։ Դրանից հետո առցանց եղանակով բանկից վերցնում է 1․000․000 դրամ վարկը, քաղաքացուն տալիս 500․000-ը կամ ընդհանրապես չի տալիս։ Եվ քաղաքացին ստիպված է լինում մարել 1․000․000 դրամ վարկը։ Հարգելի՛ քաղաքացիներ, վարկային գործարքներ կատարեք միայն վստահելի, ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, անծանոթ անձանց սոցիալական կայքերի միջոցով մի՛ ուղարկեք Ձեր անձնագրային տվյաները և դիմանկարները, մի՛ ընդունեք վարկային կազմակերպությունների կամ բանկերի անուններից հանդես եկող անծանոթ անձանց գայթակղիչ և կասկածելի առաջարկները` նրանց պատրաստած ծուղակը չընկնելու և ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվելու համար։Իսկ եթե արդեն տուժել եք նման գործողություններից, դիմեք ոստիկանություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված