«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մայիսի 15-ը չեղարկում է բոլոր չվերթները
Հասարակություն
Արտակարգ ռեժիմի երկարաձգմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը մինչև մայիսի 15-ը բոլոր չվերթները չեղարկում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը ապրիլի 13-ին հրավիրված արտահերթ նիստում որոշեց ևս 30 օրով մինչև՝ մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը, երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Հայաստանի ամբողջ տարածքում՝ նպատակ ունենալով սահմանափակումների միջոցով կանխել կորոնավիրուսի տարածումը երկրում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)