Ովքեր կարող են օգտվել 8-րդ աջակցության ծրագրից. մանրամասնում է Նաիրի Սարգսյանը
Հասարակություն
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացնում է, թե ովքեր կարող են օգտվել 8-րդ աջակցության ծրագրից:
«Սիրելի քաղաքացիներ, կայքն արդեն գործում է !!
8-րդ աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր աշխատում են (աշխատել են) հետեւյալ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում՝ հագուստ, կոշիկ, պայուսակ, շինանյութ, տնտեսական ապրանքներ, կահույք, ջահեր, խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, հեռախոսներ, համակարգիչներ, ավտոպահեստամասեր, յուղեր, ծաղիկներ, օծանելիքներ, կոսմետիկա, գրքեր, ոսկի, զարդեր, հուշանվերներ, սպորտային պարագաներ, այգեգործական պարագաներ եւ ցանկացած այլ ապրանքներ, բացառությամբ սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի եւ դեղորայքի:
Շահառուներ են նաեւ հյուրանոցներում, ռեստորաններում, տուրիստական գործակալություններում եւ վարսավիրանոցներում աշխատողները եւ անհատ ձեռնարկատերերը»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)