Արտակարգ դրության ռեժիմի ամբողջ ժամանակահատվածում մի շարք կատարողական վարույթներով արգելանք չի կիրառվի
Հասարակություն
Արտակարգ դրության ռեժիմի ամբողջ ժամանակահատվածում մի շարք կատարողական վարույթներով արգելանք չի կիրառվի: Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
«Կառավարության կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը 30 օրով երկարաձգելու որոշմամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք չի կիրառի ՏԻՄ-երի կողմից ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով և ճանապարհային ոստիկանության կողմից կայացված ակտերի հիման վրա սույն թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով:
Նշված վարույթներով արգելանքը կկիրառվի արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ