Կոտայքի մարզի բազմազավակ շուրջ 50 ընտանիքների տրամադրվել է անհրաժեշտ պարենամթերք. մարզպետ
Հասարակություն
Կոտայքի մարզի շուրջ 100 միայնակ տարեցների և բազմազավակ շուրջ 50 ընտանիքների տրամադրվել է երկու շաբաթվա համար նախատեսված անհրաժեշտ պարենամթերք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Կոտայքի մարզպետարանի և Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի համագործակցությամբ, վերջիններիս նախաձեռնությամբ Կոտայքի մարզի շուրջ 100 միայնակ տարեցների և բազմազավակ շուրջ 50 ընտանիքների տրամադրվել է երկու շաբաթվա համար նախատեսված անհրաժեշտ պարենամթերք:
Բաշխման աշխատանքները մեկնարկել են այսօրվանից:
Շնորհակա՛լ եմ նաև Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմին՝ այս դժվարին օրերին խոցելի խմբում գտնվող մեր քաղաքացիներին աջակցելու համար:
Առո՛ղջ եղեք»,-գրել է մարզպետը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ