«Օրվա հացով ենք ապրում, նենց չի, որ միլիոններ ենք դիզել տան մեջ»
Հասարակություն
էթանք հանցագործություն անենք, որ ապրենք, ինչքա՞ն համբերենք, որ չենք կարողանում հաց առնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող երթուղայինի վարորդներից մեկը։ «Մենք մեծ ենք էլի կարանք համբերենք, էրեխեքին ո՞նց ասենք՝ համբերեն։ Մենք այն խավին ենք պատկանում, որ օրվա հացով ենք ապրում։ Նենց չի որ միլիոններ ենք դիզել տան մեջ։ Մենք հասկանում ենք որ ծանր վիճակա, բայց խնդրում ենք մեզ էլ օգնեն, ասեն՝ մենք որ կետի մեջ ենք մտնում»,-ասաց վարորդը։ Վարորդներն ասացին, եթե հարցը չլուծվի կառավարություն են գնալու։ «Հարգելի Նիկոլ, հարգելի պարետ Ավինյան, էդ որոշումները, որ ընդունում եք, այնպես որոշեք, որ բոլորին հասանելի լինի, բոլորի համար լավ լինի։ Ինքը ժողովրդով եկավ վարչապետ, հիմա ժողովրդին արհամարհում է․ ինչքանո՞վ ա ճիշտ էս վիճակը»,-ասացին վարորդները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)