Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Տափերական գյուղում (տեսանյութ)
ՀասարակությունԱպրիլի 12-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 43-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի տներից մեկը։ Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդը դեռ ողջ էր և մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը հրազենային վնասվածքը ստացել էր ոչ թե Արտաշատում, այլ Արարատի մարզի Տափերական գյուղում։ Այդտեղ մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ։ Մարզի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով հայտնաբերեցին կասկածվողին։ Տափերականի 25-ամյա բնակիչը հենց Տափերականից բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվեց։ Ի դեպ, նշված միջադեպի մասնակիցներից մեկն էլ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ